Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Կեցցե՛ հեծանիվը, որ ապրելու է ազատ ու երջանիկ Կամբոջայում

Կեցցե՛ հեծանիվը, որ ապրելու է ազատ ու երջանիկ Կամբոջայում
01.07.2024 | 14:23

Ի՞նչ եղավ Վրաստանը։ Թռավ մրցաշարից։ Իսկ մենք չթռանք, քանի որ նախապես չկայիք, որ թռնեինք։ Հիմա մենք էլ չկանք, իրենք էլ։ Բայց իրենք Իսպանիային պարտվել ու դուրս են մնացել, իսկ մենք ոչ պարտվել ենք, ոչ էլ դուրս ենք մնացել, մենք նախապես տվել ու հանգիստ ապրում ենք։

Եվ ուրեմն` փառք մեր հեռատես իշխանությանը, կեցցե հեծանիվը, որ ապրելու է ազատ ու երջանիկ Կամբոջայում։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ