Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հային պետք է փրկել հայի երախից

Հային պետք է փրկել հայի երախից
20.01.2024 | 23:09

Պատերազմից հետո հարյուրավոր ծնողներ իրենց տղա զավակների քաղաքացիության հարցերը լուծեցին ու ազատեցին Հայաստանում զինվորական ծառայությունից:

Բայց զարմանալի է, որ որևէ ծնող այդպես էլ չհայտարարեց, որ Փաշինյան Նիկոլն այլևս կորցրել է Հայաստանում զորակոչ անցկացնելու իրավունքը և որ իրենք ավելի շուտ կդատվեն, քան իրենց տղան կգնա դավաճան Փաշինյանի, խամաճիկ Դանգեմ Սուրիկի ու պատիվ չունեցող գեներալների ենթակայության տակ ծառայելու:

Եվ ունենք մի վիճակ, երբ պարտադիր զինվորական ծառայությունից փախած սրիկաները, ամեն օր հայ զինվորի արյուն խմող տականքները շարունակում են զորակոչ իրականացնել, զորահավաք կազմակերպել:

Փաշինյան Նիկո՛լ, տեղակալներդ հայկական բանակում ծառայե՞լ են, իսկ նրանց լակոտնե՞րը:

Փաշինայն Նիկո՛լ, զինկոմիսարիատների կողմից իրականացվող զորահավաքին աջակցող, повестка-ներ բաժանող, Երևան և Գյումրի քաղաքների ղեկավարներ՝ Ավինյան Տիգրանն ու Սամսոնյան Վարդգեսը պարտադիր զինվորական ծառայությանը մասնակցե՞լ են, իսկ Շիրակի մարզում զորակոչի իրականացնան պատասխանատու Շիրակի մարզպե՞տը:

Դու՛ք, մայիս ամսին ապրիլյանին մասնակցած, հերիք չէ՞ զինվորի արյուն խմեք, չհագեցա՞ք:

Վեց զորակոչ Փաշինյան Նիկոլն ուղարկել է ալենսիմոնյանների ու պապիկյանսուրիկների հայրենիք՝ Աղդամ, սպանել է տվել մի ողջ սերունդ ու հիմա Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում:

Այս հանցագործությանը նաև մասնակցել են քաղաքապետերը, գյուղապետերն ու զինկոմները:

Սրիկա подонок-ներ, սրա տակից ինչպե՞ս եք դուրս գալու:

Հային պետք է փրկել հայի կառավարումից, հայի երախից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3773

Մեկնաբանություններ