Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Փոխադարձ կորուստ և փոխադարձ շահ

Փոխադարձ կորուստ և փոխադարձ շահ
06.11.2023 | 13:15

Zero-sum game կամ անտագոնիստական խաղ մոտեցումը իրականության իդեալականացում է, որի ընթացքում ընդունվում է, որ կոնֆլիկտի կողմերից մեկի շահը մյուս կողմի համար միարժեքորեն կորուստ է։

Բայց իրական կյանքում հակամարտող կողմերի միջև, նույնիսկ ծայրահեղ լարվածությունների ժամանակ, հնարավոր են այլ կանալներով կոնտակտներ ու հարաբերություններ, որոնք չեն ենթարկվում Zero-sum game-ի տրամաբանությանը։

Ուրիշ խոսքով, հզոր խաղացողների մոտ հարաբերությունները խաղերի տեսության տեսանկյունից կարող են լինել համագործակցության և ոչ համագործակցության կամ թշնամության խառնուրդ։

Բայց, մյուս կողմից էլ, որևէ կոնֆլիկտի բուն էությունը պարզելու համար շատ կարևոր է պարզել, թե հակամարտող կողմերի հարաբերությունների տրամաբանությունը ինչքանով է մոտ կամ հեռու Zero-sum game-ի տրամաբանությունից։

Որևէ կոնֆլիկտում, ինչքան հեռու է կողմերի հարաբերությունների տրամաբանությունը Zero-sum game-ի տրամաբանությունից, այնքան նրանց գործողությունները միաժամանակ հետապնդում են և՛ փոխադարձ կորուստ, և՛ փոխադարձ շահ։

Այս տեսանկյունից շատ հետաքրքիր է համեմատել Արցախյան հակամարտությունը Իսրեյելա-պաղեստինյան հակամարտության հետ՝ դրանցում հակամարտող կողմերի շահերի ու կորուստների բևեռացվածության տեսանկյունից։

Այս իմաստով ակնհայտ է, որ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության դեպքում դրա հետ կապված Չինաստան-Արևմուտք և Ռուսաստան-Արևմուտք մասնակի հակամարտությունները իրենց էությամբ շատ ավելի մոտ են Zero-sum game-ի տրամաբանությանը, քան Արցախյան դեպքում, երբ ռուս-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը, համեմատած առաջինի հետ, շատ ավելի է հեռու է նույն Zero-sum game-ի տրամաբանությունից։

Այսինքն, Արցախի դեպքում Ռուսաստանը, թուրքական կողմի հետ ունեցած հարաբերություններում ակնհայտ կորուստներին զուգընթաց, ունի նաև շատ լուրջ շահեր։

Այս հանգամանքը հասկանալը շատ կարևոր է մեր ներկա վիճակը և մոտ ապագան հնարավորինս լավ պատկերացնելու, հասկանալու և շատ թե քիչ հուսալի կանխատեսումներ անելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ