2008 թվականի օգոստոսին էր, Նյու ջերսի էի գնացել ընկերոջս որդու հարսանիքին մասնակցելու։
Հարսանիքին տարբեր ազգերից կային, չինացի, կորեացի, ռուս, հրեա:
Այնպես պատահեց, որ ես նստել էի Ռոսի ու հրեայի հետ նույն սեղանի շուրջ, երևի նախօրոք այդպես էին դասավորել, որ ես լեզվի, հաղորդակցության խնդիր չունենամ։
Բարեհամբյուր մարդիկ էին:
Հրեան միջին Ասիայից, Տաշքենտից էր գաղթել Նյու Յորք:
Ռուսը` Օդեսայից, որը երեւի էլի հրեա էր, բայց չէր խոստովանում։ Վերջը, երբ շատ խմեցինք, խոսք բացվեց նաև Արցախից:
Հրեան դիմելով ինձ ասաց.
-Մի բան ասեմ, չնեղանաս, Ղարաբաղը ո՛չ ձերն է, ո՛չ էլ ադրբեջանինը: Ղարաբաղը հրեաներին է…
Բանի տեղ չդրի, այդպես են ինձ սովորեցրել, խմած մարդու հետ մի վիճիր:
Բայց նաև մի ճշմարտություն էլ կա, ասում են ճշմարտությունը երեխայի լեզվի ծայրին է, մեկ էլ խմած մարդու լեզվին, էն էլ խմած հրեայի։
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ