ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայերին կարող է փրկել միայն հրաշքը

Հայերին կարող է փրկել միայն հրաշքը
06.10.2023 | 20:11

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժողվարչապետ փաշինյանը ստորագրեց հայոց պատմության ամենախայտառակ միջազգային պայմանավորվածություններից մեկը: Ամերիկյան ֆիլիալ Եվրամիության խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Թուրքիայի փադիշահ Էրդողան էֆենդու ներկայությամբ նա իր կոլեգա Ալիև էֆենդու հետ ստորագրեց փաստաթուղթ, որով հրաժարվեց Արցախից: Դա արեց ի հեճուկս ՌԴ նախագահի հետ պայմանավորվածությունների, այլ կերպ ասած՝ թռնելով նրա և հայ ժողովրդի գլխից, քանի որ փաշինյան նիկոլը որևէ կապ չունի հայ ժողովրդի և նրա դաշնակցի հետ՝ նա ունի այլ հայրենիք, այլ սրբավայր, որին ծառայում է կուրորեն:

Եվ երբ սույն անբարոյական կենդանուն ասում են, թե ինչու ստորագրեցիր, ինչն էր քեզ ստիպել, սա պատասխանում է, թե, իբր, եթե չանեի, կզրկվեինք անկախությունից:

Այսինքն, սույն կենդանին արդեն ասում է և վաղը կմտցնի նախրի անուղեղ գիտակցության մեջ, թե կրկին հերոսություն է արել՝ փրկելով Հայաստանի անկախությունը, ինչպես 2020-ի նոյեմբերին փրկեց 30 հազար զինվոր: Եվ սրան կգովեն, կասեն՝ տեսեք ինչ մեծ գործ է արել մեր ժողվարչապետը, Քոչարյանն ու Սարգսյանը չէին կարողանա փրկել մեր անկախությունը, բայց ահա փաշինյանը փրկեց:

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից զատ, որևէ այլ պարտավորություն չուներ Ադրբեջանի առջև, անգամ խաղաղության պայմանագրի, ինչի մասին պաշտոնապես Մոսկվան էլ հայտարարեց: Այսինքն, եթե հանկարծ ժողվարչապետին պարտադրեին ինչ-որ բաներ, կարող էր հանգիստ Պուտինին զեկուցել, թե՝ պարոն Պուտին, ինձ պարտադրում են բաներ, որոնք չկան ամսի 9-ի փաստաթղթում: Այս է իրականությունը: Բայց Պուտինն ի՞նչ անի, եթե հայ ժողովրդի կողմից ընտրված անբարոյական վիժվածքը բացեիբաց վաճառում է հայկական հողերը:

Եվ երեկ Վալդայում ՌԴ նախագահը հստակ ասաց: Նախ, ելնելով էթիկայի նորմերից, ասաց, թե, իբր, չի կարծում, որ փաշինյանի առաքելությունը Ղարաբաղի հանձնումն էր, հետո հավելեց, որ ամեն դեպքում հայ ժողովուրդն է նրան իշխանության բերել:

ՈՒրա՞խ են հիմա հայ արևմտականները: ՈՒրախ են, որովհետև իրականացավ անգլոսաքսերի անդրկովկասյան մուրազի ևս մեկ քայլ, որը նրանք կբարդեն ռուսների վրա: Եվ տասնյակ տարիներով կոռնան, թե ռուսները մեր Ղարաբաղը տվեցին թուրքին:

Բայց ամենավատ բանն այն է, որ այսօր Մոսկվայից Երևան է գալիս ՌԴ ՊՆ պատվիրակություն, որը սրանց հետ կքննարկի ռուս խաղաղապահների դուրսբերման ժամկետներն Արցախից: Թե ինչու սրանց հետ՝ անհասկանալի է: Ըստ ամենայնի, ուզում են պարզել՝ 1000, 5000 կամ 10 000 հայ կվերադառնա՞ առաջիկայում Արցախ, թե՞ մնացած հազարն էլ է լքելու հայրենիքը, որպեսզի ռուսներն իմանան իրենց անելիքը: Բնականաբար, սրանք կասեն, թե՝ ախպոր պես, հենց հիմա դուրս եկեք: Թե ինչ կլինի հետո՝ դժվար է ասել:

Ինչևէ, հայ գրանտակերները, հայ տականք արևմտական հանրույթը հասավ իր նպատակին՝ զրկեց հայ ժողովրդին Արցախից, արցախցիներին էլ՝ իրենց հողից, տներից, ունեցվածքից, և այս ողբերգությունը բարդեց Ռուսաստանի վրա, ինչպեսև 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը: Այն ժամանակ էլ հայերը զրկվեցին Կարսից և Արևմտյան Հայաստանի զգալի մասից նույնպես արևմտական, անգլիացիների կողմից ուղղորդվող իշխանության: Պատմական փորձը ցույց է տալիս, որ հայ արևմտականներին Հայաստանի հերն անիծելու համար ընդամենը 2.5 տարի է հարկավոր. 1918-ի մայիսին եկան դաշնակները Արևմուտքի գլխավորությամբ, 20-ի նոյեմբերին Հայաստանից բան չմնաց:

2018-ի մայիսին եկան գրանտակերները նույն Արևմուտքի գլխավորությամբ, և 2020-ի նոյեմբերին կինոն վերջացավ: Բայց հիմա վիճակն ավելի ողբերգական է, առջևում է Հայաստանի տարածքների օտարումը, որի դեմն առնելը գրեթե հնարավոր չէ: Եվ շուտով Հայաստանը կդարձնեն 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրին համապատասխան երկիր, ինչի համար էլ 25 տարի այստեղ բուծվեց արևմտական հանրույթ: Հայերին կարող է փրկել միայն հրաշքը հյուսիսից, եթե այնտեղ ուժ և կարողություն ունենան:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ