ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը ոչ մի կապ չունի Պուտինին կալանավորելու Հայաստանի իշխանության ցանկության հետ

Ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը ոչ մի կապ չունի Պուտինին կալանավորելու Հայաստանի իշխանության ցանկության հետ
05.10.2023 | 06:54

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելը մեծ աղմուկ առաջացրեց Ռուսաստանում, և որոշ խմբերի կողմից դա գնահատվեց որպես հակառուսական ակցիա:

Որպես իրենց գնահատականների հիմնավորում բերվում էր Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Պուտինին կալանավորելու որոշումը:

Ինձ համար գոնե անվիճելի և բացարձակ է, որ Ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը ոչ մի կապ չունի Պուտինին կալանավորելու Հայաստանի իշխանության ցանկության հետ, քանի որ, եթե Պուտինը որոշի գալ Հայաստան, ապա հենց այս իշխանությունը կարմիր գորգերը կփռի, պատվո պահակախումբը կշարի և խոնարհ հարսի դեմքով մեծից փոքր կգնան օդանավակայան՝ նրան դիմավորելու: Վստահ եմ՝ սա շատ լավ հասկանում և գիտակցում են նաև Ռուսաստանի խորքային պետության ներկայացուցիչները:

Այդ դեպքում ինչի՞ համար են աղմկում և բողոքում Ռուսաստանի որոշ շրջանակներ, տարատեսակ լավրովներ, պեսկովներ, մարկովներ:

Իմ համեստ կարծիքով՝ նրանք, լինելով ռուսական էլիտայում թուրքական շահերի դեսպաններ և ներկայացուցիչներ, իրականում անհանգստանում են ալիևների և էրդողանների հետագա ճակատագրի համար, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ մեթոդներով ու գործիքներով է թուրք-ադրբեջանական դաշինքը հասել հայերի նկատմամբ «հաղթանակի». միջազգային ահաբեկիչներ, մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցանքներ, էթնիկ զտումներ, ռասայական խտրականություն, էթնոցիդ:

Նույնիսկ ամենամակերեսային հետաքննության արդյունքում նշված բոլոր հանցանքները կստանան փաստական տվյալների ու ապացույցների մեծ բազա, ինչը խիստ անհանգստացնում է ալիևներին ու էրդողաններին, և նրանք ցուցում են իջեցրել Ռուսաստանի էլիտայում իրենց գործակալներին՝ Ստատուտի վավերացումը ներկայացնել որպես հակառուսական ակցիա, դրանով իսկ Հայաստանի դեմ հանել Ռուսաստանի էլիտայի մնացած մասին ու բարեկամական ռուս ժողովրդին:

Հույս ունեմ, որ Ռուսաստանի խորքային պետության ներկայացուցիչները կհասկանան այս դավադրության վտանգավորության աստիճանը և գործուն միջոցներ կձեռնարկեն ռուսական շահերի դեմ այս խմբի գործունեությունը կասեցնելու ուղղությամբ:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ