Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Վոփշըմ» սաղ ուզբեկներն են մեղավոր, մենք «ըսենց չէինք ուզում», չէ՞

«Վոփշըմ» սաղ ուզբեկներն են մեղավոր, մենք «ըսենց չէինք ուզում», չէ՞
01.09.2023 | 14:37

Մենք հիմա քաղում ենք 2021թ. հունիսի 20-ի հետևանքները, ոչ թե անգամ 2020-ի էդքան ցավոտ նոյեմբերի 10-ի ...

Եթե ուշադիր լինեք, ամբողջ աշխարհը մեզ հիմա դա է երեսով տալիս, հենց բերաններս բացում ենք կամ ինչ-որ բանից դժգոհում:

Ներսից էլ են դա ամեն հարցով աչքներս խոթում, դրսից էլ:

Էդ օրը մեզ շանս տվեցին, ավելի պարզ ասեմ, ասացին` ա՛յ մարդ, լավ հլը եկեք էս մարդկանց էլ հարցնենք իրենք համաձա՞յն են էս ամեն ինչի հետ, «կարո՞ղ ա, վսյո ժե, ուզում են ինչ-որ բան փոխեն կամ հետ բերեն»...

Մենք ասինք` «չէ՛ ախպեր, սաղ տոչնի ա, մեր սրտով ա, թողեք ըսենց էլ գնա»...

Մենք ասինք` «ախպե՛ր, ոչի՛նչ, մեր գերիները մի երկու ամիս էլ կսպասեն» ու՞....

...ու տղերքը մինչև հիմա սպասում են:

Մենք ասացինք` «ոչինչ որ մենք չենք որոշելու թուրքը որտեղ ա գալու նստի» ու՞... արդեն, որտեղ ոնց ուզում նստում են:

Ավելին, մերոնց էլ տանում են Բաքու... նստելու:

Հիմա ասում են` «էլ ի՞նչ եք ուզում, ասե՛ք, անենք»:

«Ասֆա՞լտ ա ուզածներդ, թոշա՞կ, մետրո՞, ճոպանուղի ու կարուսե՞լ», ու եթե...

...եթե սեպտեմբերի 17-ին ոչինչ չփոխվի...

Էդ որ էդքան նեղվում ենք կապիտուլացիայից, իսկ կարո՞ղ է հունիսի 20-ին ուզբեկները ստորագրեցին դրա տակ:

Իսկ կարո՞ղ է սեպտեմբերի 17-ին էլի ուզբեկները համը հանեն:

«Վոփշըմ» սաղ էդ ուզբեկներն են մեղավոր, մենք «ըսենց չէինք ուզում», չէ՞...

Լա՛վ, մի՞թե մեր մեջից` 10 միլիոն հայի մեջ, մի նորմալ մեկին չենք գտնում ինչ-որ բան փոխելու համար:

Բա էլ աշխարհից կամ ուզբեկներից ի՞նչ ենք ուզում...

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ