Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Տեղներս նստած՝ հատում ենք տխմարության սահմանը

Տեղներս նստած՝ հատում ենք տխմարության սահմանը
28.06.2023 | 22:07

Միայն տխմարը կամ խելագարը չի դողում իր երկրի համար, երբ, մանավանդ, ներսից հարձակում են գործում:

Սա՝ նրանց, ովքեր տագնապը չեն տարբերում վախից, Պրիգոժինի օրերին գերտերության պատասխանատուի աչքերում առաջի՜ն անգամ վախ են որսացել ու հրճվում են դրանից: էլ ոնց կլինե՜ր…

Սա ոչնչության մասին է խոսում, եթե նույնիսկ՝ վախ, ի՞նչ կա որ… Դե, դա անծանոթ զգացում է ձեզ համար, դուք վախ ու տագնապ չունեք՝ երկիր ու պետականություն կորցնելու, մանավանդ՝ պատասխանատվություն:

Այս օրերին նորից դիտում էի ՛՛Пересекая Атлантику՛՛ նորվեգական ֆիլմը՝ հիշելու, թե ինչպես են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիայի թագուհի Մարթան ու թագավորը փախել երկրից, մինչև պատերազմի ավարտը մեկը երեխաների հետ, տաքուկ և ապահով, պատսպարվել է Ամերիկայում՝ Ռուզվելտի հովանու տակ, մյուսն էլ՝ Լոնդոն, թագավոր հոր փեշերի տակ:

Ընդհանուր առմամբ, շատ լավ ֆիլմ է, արժե դիտել, մանավանդ՝ նրա հոգեբանական ու մարդկային նուրբ, ողբերգական դրվագները:

Նույնիսկ Ռուզվելտն էր թաքնվել նկուղում՝ Մարթայի ու երեխաների հետ, երբ անտեղի կասկած կար, որ կարող են Սպիտակ տունը ռմբակոծել. իրականում, կարող էր հպարտ հետևել խաղաղ երկնքին ու չլքեր աշխատասենյակը, բացի այն, որ ոչինչ չուներ կորցնելու, գամված էր սայլակին:

Այսպես՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց երկրներից փախել են Եվրոպայի գրեթե բոլոր երկրների թագավորական ընտանիքներն ու իրենց հայրենիքների պաշտպանությունը հանձնել բանակի հրամանատարությանն ու հասարակ ժողովրդին, ըստ էության՝ բախտի քմահաճույքին, համաձայնել արագ կապիտուլյացիային:

Իսկ ահա ռուսական պատմական ֆիլմերից և ոչ մեկում նման վախկոտության ու մորթապաշտության չեմ հանդիպել:

Ստալինի մասին նույնիսկ ոչ ռուսական ֆիլմերը չեն կարողանում ստել. ողջ պատերազմի ընթացքում նա ոչ միայն չի լքել երկիրը, այլև գիշերն անց էր կացնում իր աշխատասենյակում, աշխատում օրական 24 ժամ:

Ինչպե՞ս կարելի է չհիանալ տղամարդու այս խիզախ տեսակով, եթե նույնիսկ այլ կարգի սխալներ է թույլ տվել:

Նա հսկայական երկիր ու աշխարհամասեր, ժողովուրդներ է ազատագրել հիտլերյան ֆաշիզմի լծից:

Այն դեպքում, երբ մենք մե՛ն-մի մարդու՝ ինքներս մեզ էլ չենք կարողանում պաշտպանել:

Դովլաթովի այս խոսքի հետ անհնար է չհամաձայնել.

«Անվերջ նախատում ենք Ստալինին, ըստ էության: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել՝ ո՞վ է գրել չորս միլիոն մատնությունները»։

Չգիտեմ, ինչու ուզեցի այս մասին ասել, ինչը հավանաբար շատերը գիտեն, բայց, պատմական մի այդպիսի ֆիլմ չհանդիպեց ինձ, որտեղ թագավորը կամ գերագույն հրամանատարը, թշնամու հետ պայմանավորված, դավադրական պատերազմ սանձազերծեն սեփական երկրի դեմ և ջանք ու եռանդ չխնայեն՝ պարտության տանելու սեփական երկիրը, հետագայում էլ ինքնիշխան տարածքները առանց մի կրակոցի հանձնեն:

Ամեն ինչում ենք բացառիկ և ուրիշ և դեռ իրավունք ենք վերապահում մեզ ծիծաղելու՞ ողջ աշխարհի դեմ մեն-մենակ պատերազմող երկրի պրեզիդենտի վրա:

Մարթան Ատլանտիկան էր հատում՝ դարձյալ իր երկրի շահով, իսկ մենք տեղներս նստած՝ տխմարության սահմանը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ