Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ոչնչությունը մարդուն գրավելու և հոգեբանորեն իրեն ենթարկեցնելու իր մեթոդներն ունի

Ոչնչությունը մարդուն գրավելու և հոգեբանորեն իրեն ենթարկեցնելու իր մեթոդներն ունի
14.06.2023 | 16:12

Ես հաճախ եմ մտածում, թե ոնց է լինում, որ միջակությունը կարողանում է կողքիններին պաժ սարքել ու «ցենտր» խցկվել, իսկ արժանավորը կամ մերժված է, կամ չի էլ նկատվում նույնիսկ։ Իմ կարծիքով՝ դա էլ խարիզմայի հարց է, գուցե նեգատիվ խարզիմա է, բայց ինչ-որ նման բան է։

Ոչնչությունը մարդուն գրավելու և հոգեբանորեն իրեն ենթարկեցնելու իր մեթոդներն ունի, ինչը չունի նորմալ մարդը։ Տհասների ու անտեղյակների շրջապատում նա ինքն է դնում պահի ու ասպարեզի նշաձողերը, իր «վույ ամանը», իր տեսլականներն է փաթափում վզիդ, իր էժանագին ու կեղծ աշխարհն ու դիտակետերն է ներարկում շուրջբոլորը, իջեցնում ստանդարտներն իր պլինտուսին ու ստիպում, որ այլ երևելի ոչնչություններ էլ զմայլվեն իրենով և, միմյանց քծնելով, կայֆոտեն կողքի դեբիլների վրա ու իրենցն առաջ տանեն։

Իրականում դա լուրջ կարողություն է՝ պետք է էնպես շողոքորթես, ֆռցնես կողքիններիդ, որ քեզ աստվածացնեն ու իրենք էլ այդ աստվածության իբր մասնակիցը դիտվեն։

Զոմբիզմի, սադոմազոխիզմի, տհաս մեծամտության դաշտերն են սրանք ու ծաղկում են միայն համատարած գորշության մեջ։

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 5269

Մեկնաբանություններ