«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Կախարդական փայտիկ չի՛ լինելու

Կախարդական փայտիկ չի՛ լինելու
10.05.2023 | 21:59

Ստեփանակերտի երեկվա հանրահավաքը գեղեցիկ, ազդու եւ ոգևորիչ էր՝ լեցուն երիտասարդական ավյունով: Հսկայական ներուժի արտահայտություն էր գունագեղ ու ծփուն այդ համախմբումը, հուսադրող ու գոտեպնդիչ, բայց և ծանրացող խոհերի մղող:

Արդեն լրանում է Արցախի շրջափակման 5-րդ ամիսը, որ աստիճանաբար վերածվում է խուլ պաշարման: Տեսանելի են խորացող ճգնաժամի նոր դրսևորույթները՝ էլեկտրա-գազամատակարարման, առողջապահական, աշխատանքային, անվտանգային, տեղաշարժի և այլ խափանումներով: Անողոք փաստն այն է, որ գոյութենական մարտահրավերներին առայժմ համարժեք արձագանքներ չեն տրվում: Միայն կոչ-ուղերձներ ու հանրահավաքներ. պետությունը և հանրությունը այլ քայլեր չեն ձեռնարկում: Գործնական քայլեր՝ համահունչ պատերազմական իրավիճակին, որ թշնամիները պարտադրել են մեզ: Բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչպես պիտի գործել պատերազմի ժամանակ: Թե՞ սպասում ենք ինչ-որ մեկի կախարդական փայտիկին...

Կախարդական փայտիկ չի՛ լինելու:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ