Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մանրապատումներ

Մանրապատումներ
20.03.2023 | 23:53

ՇԻՐԱԶԸ ՄԻԱ՛ԿՆ Է

Մեծն Շիրազը հրավիրված է լինում հարսանիքի: Հանկարծ աղմուկ է բարձրանում, թե հարևան շինությունն այրվում է: Մարդիկ դուրս են նետվում սրահից և հավաքվում բակում: Մի կուսակցական մոտենում է Վարպետին ու ասում.

-Գիտե՞ս, որ մենք՝ ընկեր կոմունիստներով, վերջում դուրս եկանք, իսկ դու'ք, փաստորեն, այդքան մտահոգվեցիք ձեր կյանքի համար:

-Իհա՛րկե,-արձագանքում է Շիրազը,-կոմունիստները շատ են աշխարհում, իսկ Շիրազը միա՛կն է:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Շիրազը մտնում է քննասենյակ։ Դասախոսն անմիջապես «պայթում է»: - Ինչու՞ ես եկել: Ամբողջ տարին քեզ չեմ տեսել: Դու առարկայից որևէ բան գիտե՞ս: - Իհարկե՛, ես շատ բան գիտեմ,-պատասխանում է Շիրազը: - Դե ասա՝ ի՞նչ է տրամաբանությունը: - Ըդիկ էն է, որ ես ունեմ, դու՝ չունես:

ՍԻՐՈՒՆ ԼՃԱԿ

Շիրազը լճափին նստած թղթից նավակ էր պատրաստում, երբ նրան մոտենում է մի «քննադատ» ու փորձում «անակնկալի բերել» բանաստեղծին:- Շիրա՛զ, ասում են սուր միտք ունես, դե մի քառյակ հորինիր այս լճի մասին:Դեռ խոսքը չէր վերջացրել, երբ Շիրազն արտասանում է.

-Սիրու՜ն լճակ, Մեջը՝ նավակ, Իշու՛ քուռակ Չեղա՞վ քառյակ:

ՍՐՏԻՑ Ո՞ՆՑ ՀԱՆԵՆՔ

Շիրազի մոր հոգեհանգստյան արարողությանը ցանկանում են մասնակցել նաև որոշ կուսակցական ու պետական «այրեր»: Մոտենալով Վարպետի տանը՝ լուր են ուղարկում, որ իջեցնեն ԱՆԴՐԱՆԻԿԻ` պատից կախված նկարը: Շիրազը զայրույթից փոթորկվում է, դուրս գալիս պատշգամբ և գոռում. «Ծո՛, դուք պիղծ եք, բոլորդ միասին ԶՈՐԱՎԱՐԻՍ ճկույթը չարժեք: Պատից օր հանենք, մեր սրտից ո՞նց հանենք»:

ԻՆՉՈՒ՞ ԲԱԺԱՆՎԵՑԻՐ

Ընկերներից մեկը մտերմաբար հարցնում է․ - Շիրազ ինչու՞ կնոջդ թողեցիր։ Անմիջապես հնչում է Վարպետի պատասխանը․ - Կին էի ուզել՝ կնության համար, ոչ թե Գրողների միության համար։

ՌԱԶՄԻԿՆԵՐԸ

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի, ճանաչված մարդ Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է. -Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է:

ՆԱՐԵԿԱՑԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Մի անգամ Շիրազին հարցնում են. -Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին: -Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:


ՎԱԽԸ

Մի անգամ Հովհաննես Շիրազը կանաչ փողկապով զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

-Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:

– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:


Ծաղկաքաղը`

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4765

Մեկնաբանություններ