«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Հերթը հասել է Էդգար Ղազարյանին. Աղասի Ենոքյան

Հերթը հասել է Էդգար Ղազարյանին. Աղասի Ենոքյան
24.08.2022 | 07:30

Դավաճանության և հողահանձնման ներկա փուլի հիմնական պատասխանատուն «Նիկոլ-Փաշինյան-տիտուլյար ընդդիմություն» համակարգում ստեղծված բալանսն է, երբ երկու կողմերը փոխանցումներով խաղում են իրար հետ և չեն թողնում, որպեսզի փողոցային շարժումը վերածվի իշխանափոխության։


Միաժամանակ, երկու կողմն էլ աչալուրջ հետևում են, որպեսզի այս համակարգից դուրս որևէ ուժ չհայտնվի որպես իշխանափոխության տանող առաջնորդ, ամեն նման փոքր-ինչ դրսևորման դեպքում, հենց սաղմնային վիճակում փորձում են ոչնչացնել այդպիսի օջախները։ Ու պետք չէ հիմա հիշատակել ոչ ռուսներին, ոչ թուրքերին՝ այս գործը հենց հայկական քաղաքական ուժերն են անում։


Սրանց կողմից Արման Թաթոյանի պարզ հանրային ակտիվությունը ընկալվեց որպես վտանգ, և սկսեցին նրան վարկաբեկել։ Նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Ավետիք Չալաբյանի հանդեպ անտրամաբանական քրեական հետապնդումը, քանի որ վերջինս նույնպես դուրս էր այս բալանսի համակարգից։


Հիմա հերթը հասել է Էդգար Ղազարյանին, ով փորձում է ինչ-որ բան կազմակերպել՝ հույսը չդնելով պաշտոնական ընդդիմության վրա։ Հուսով եմ, նա բավականաչափ խոհեմ կգտնվի, չի ենթարկվի երկկողմանի բամբասանքներին ու շանտաժին և կշարունակի գործը։

Դիտվել է՝ 7626

Մեկնաբանություններ