ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գտնել սե­փա­կան Աստ­ծուն

Գտնել սե­փա­կան Աստ­ծուն
20.11.2020 | 01:18
«Ա­ռաջ­նոր­դին ժո­ղո­վուրդն է ա­ռաջ­նոր­դում... իսկ ե­թե նա չի հաս­կա­նում այդ, ժո­ղո­վուր­դը նրան կոր­ծա­նում է։
Երբ մարդ կո­րած է բո­լո­րի հա­մար, նա գտ­նում է ինքն ի­րեն… և իր Աստծուն»։
Եր­վանդ ՔՈ­ՉԱՐ
«Փշ­րանք­ներ»

Ա­ՎԱ­ՐԱՅ­ՐԻ ՀՈՒ­ԴԱ­ՅԻ ԿԵՐ­ՊԱ­ՐԸ ՀԱՅ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏՈՒՄ
Ա­վա­րայ­րի ահ­ռե­լի թե­ման բազ­միցս է ար­ծարծ­վել հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տում։ Հան­րա­ճա­նաչ է ժո­ղովր­դա­կան նկա­րիչ և ա­կա­դե­մի­կոս Գրի­գոր Խան­ջյա­նի «Վար­դա­նանց պա­տե­րազ­մը»։ Սույն փա­ռա­հեղ գո­բե­լե­նի ցու­ցադ­րու­թյու­նը նկար­չի տա­նը վե­րած­վեց հա­մա­հայ­կա­կան տո­նա­հան­դե­սի։ 1983 թվա­կանն էր։ Սա­կայն ոչ պա­կաս նշա­նա­կա­լից է 1948-ին Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նի վրձ­նած «Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տը» կտա­վը, որ գտն­վում է Ա­րա­րա­տյան Հայ­րա­պե­տա­կան թե­մում։ Ա­վա­րայ­րին անդ­րա­դար­ձել են միջ­նա­դա­րյան ծաղ­կող­նե­րը, տար­բեր ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի տեր կեր­պար­վես­տա­գետ­ներ տար­բեր դա­րե­րում։ Ան­կաս­կած գլուխ­գոր­ծոց է մաեստ­րո Քո­չա­րի քան­դա­կած Վար­դան Մա­մի­կո­նյա­նի հու­շար­ձա­նը։ 2013-ին մի ան­նա­խա­դեպ գե­ղան­կա­րով լրաց­րեց հա­մազ­գա­յին գեր­թե­ման գե­ղան­կա­րիչ Կա­րեն Գաս­պա­րյա­նը, այն ան­վա­նա­կոչ­ված է «Դի­մա­կա­յում»։ Սա­կայն հայ կեր­պար­վես­տում ողջ դի­վա­յին պեր­ճան­քով չի կեր­պա­վոր­վել Կար­միր Վար­դա­նի պատ­մա­քա­ղա­քա­կան հա­կոտ­նյա Վա­սակ Սյու­նին` Ա­վա­րայ­րի Հու­դան։ Եվ ես ի խո­րոց սր­տի հան­րահռ­չա­կում եմ ի լուր հայ և ոչ հայ (բայց հայ­կա­կան ինչ­պես հնօ­րյա, այն­պես էլ նո­րօ­րյա հար­ցի ջա­տա­գով) կեր­պար­վես­տա­գետ­նե­րին ու ար­վես­տի տե­սա­բան­նե­րին` վե­րաի­մաս­տա­վո­րել 1500-ա­մյա հե­ռա­վո­րու­թյու­նից և՛ Վա­սակ Սյու­նի Հու­դա­յին, և՛ վա­սա­կյան հու­դա­յիզ­մը։ Վե­րաի­մաս­տա­վո­րել և նկա­րել ու քան­դա­կել նրանց, և գա­մել հայ ազ­գա­յին պատ­մագ­րու­թյան ա­նար­գան­քի բյուր սյու­նե­րին։ Ի վեր­ջո, մի՞­թե այ­սօր ճիշտ ժա­մա­նա­կը չէ տա­լու վա­սա­կու­թյան խոր­քա­յին գնա­հա­տա­կա­նը, մի՞­թե պա­տեհ չէ ներ­կա պատ­մա­կան պա­հը, որ­պես­զի ներ­կա­յաց­նենք այն Հա­յաս­տա­նը, ո­րը կմ­նար քա­ղա­քա­կան քար­տեզ­նե­րում, ե­թե Պարս­կաս­տա­նը լիո­վին գլ­խա­տեր հա­յոց դի­մա­կա­յու­թյու­նը և մարզ­պա­նա­կան Հա­յաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­կալ նշա­նա­կեր Վա­սակ Սյու­նուն։ Դե­պի ո՞ր ան­հայտ ծո­վա­խորշն էր նա­վար­կե­լու կրո­նա­փոխ­ված Հայ­քի նա­վա­տոր­մի­ղը։ Դե­պի հե­թա­նո­սու­թյու՞ն։ Դե­պի Զրա­դա՞շտ։ Եվ ի՞նչ էր կա­ռու­ցե­լու կրո­նա­փոխ­ված հա­յը, ինչ էին պատ­կե­րագ­րե­լու մեր պարս­կահ­պա­տակ ծաղ­կող­նե­րը։ ՈՒ մի՞­թե դա­րեր անց հայ էթ­նո­սը պար­տադր­ված չէր ըն­դու­նե­լու իս­լա­մը։ Միով բա­նիվ, Ա­վա­րայ­րի խոր­հուր­դը վե­րաի­մաս­տա­վոր­վե­լու խն­դիր ու­նի։ Հու­սամ, որ ա­ռա­ջարկս կար­ժա­նա­նա պատ­շաճ ու­շադ­րու­թյան մեր ե­րի­տա­սարդ և փոր­ձա­ռյալ կեր­պար­վես­տա­գետ­նե­րի կող­մից։


ՀՅՈՒ­ՍԻ­ՍԱ­ՅԻՆ ԾԻԱ­ԾԱ­ՆԻ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՇՈՂ­ՔԸ` ՀԱՅ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏՈՒՄ
Նյութն այս գր­վել է օ­րեր ա­ռաջ (նո­յեմ­բե­րի 15-ին), երբ սո­րո­սա­կան հա­կա­ժա­մա­նա­կի վար­չա­պետն իր հա­կա­պե­տա­կա­նու­թյան և ա­պազ­գայ­նու­թյան թերևս վեր­ջին խա­ղա­քար­տերն է նե­տում խա­ղա­սե­ղա­նին` փոր­ձե­լով ևս մեկ փոր­ձու­թյան են­թար­կել Եր­կիր Նաի­րին։ Ե­կեք ի վեր­ջո հենց Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում կազ­մա­կեր­պենք ցու­ցա­հան­դես ա­հա նման մի ան­սո­վոր ան­վամբ` ՌՈՒ­ՍԻԱ­ՅԻ ՀԵՏ ՈՒՍ ՈՒ­ՍԻ։ Ընդ ո­րում, աջ ու­սը մեր թող որ հպ­վի Ռու­սիո աջ ու­սին։ Այ­սինքն լի­նենք հա­վա­սար գոր­ծըն­կեր, դաշ­նա­կից և խա­չեղ­բայր այս դի­վա­հար­ված աշ­խար­հում։ Ռու­սիա­յի ներ­կա­յու­թյու­նը 45-օ­րյա պա­տե­րազ­մում ռազ­մա­վա­րա­կան ծան­րակ­շիռ դաշ­նակ­ցի ներ­կա­յու­թյուն էր։ ՈՒ որ­քան որ ի­րա­պաշ­տա­կան էին ար­հա­վիր­քը կան­խե­լու դաշ­նակ­ցի պատ­րաս­տա­կա­մու­թյունն ու ա­ռա­ջարկ­նե­րը, նույն­քան սյուր­ռեա­լիս­տա­կան էին ան­հա­վա­սար պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­ված ՀՀ-ի և ԱՀ-ի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ար­տա­քուստ հուռ­ռա՜ հաղ­թար­շա­վա­յին, ներ­քուստ սա­կայն գեր­հաշ­վարկ­ված նա­հան­ջաո­գի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Այս ա­մենն ար­դյո՞ք չար­ժե նկա­րել, քան­դա­կել, գո­բե­լե­նի և գոր­գի վրա պատ­կե­րել։ Հաս­տատ ար­ժե։ Կա՞ պա­րարտ հող դրա հա­մար։ Ռու­սա­կան քա­ղա­քա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան պա­տե­րազ­մի օ­րե­րին ե­զա­կիո­րեն հա­վա­սա­րակ­շռ­ված էր և պաշտ­պա­նում էր նո­րօ­րյա հայ­կա­կան հար­ցը` նախ ել­նե­լով ռազ­մա­քա­ղա­քա­կան գերխ­նդ­րից. Հա­յաս­տա­նը ե­ղել է և կա Ռու­սիո միակ վս­տա­հե­լի դաշ­նա­կիցն ու գոր­ծըն­կե­րը կով­կա­սյան հա­րա­վում, եր­կիրն այս ե­ղել է և կա մի փղոսկ­րե ե­ռա­ժա­նի` խր­ված թե՛ հա­մա­թու­րա­նա­կան, թե՛ պան­թուր­քա­կան դի­վա­յին որ­կո­րում։ Մի՞­թե չար­ժե պատ­կե­րել հան­րա­հայտ հե­ռուս­տա­մեկ­նա­բան Սո­լո­վյո­վին, դի­ցուք, Ստե­փա­նա­կեր­տում, հե­ռուս­տա­հա­ղոր­դում վա­րե­լիս։ Կամ Վոլ­ֆի որ­դի Ժի­րի­նովս­կուն Բոս­ֆո­րի ջրե­րում ռու­սա­կան զին­վո­րա­կան կիր­զե սա­պո­գը լվա­նա­լիս։ Իսկ մի՞­թե տիար Կուր­ղի­նյա­նը շա­հե­կան կեր­պար չէ, նրան, ի մաս­նա­վո­րի, տես­նում եմ Դա­դի­վան­քում ծն­րա­դիր պա­տա­րագ լսե­լիս։ Նմա­նա­պես երկ­րում ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու, հա­րա­զա­տի ի­րա­վուն­քով հյու­րըն­կալ­վե­լու պա­տիվն են նվա­ճել Սե­մյոն Բաղ­դա­սա­րովն ու Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նը, Ռո­ման Բա­բա­յա­նը և Տիգ­րան Քյո­սա­յա­նը։ Իսկ ա­հա երդ­վյալ կո­սմո­պո­լիտ Շահ­նա­զա­րով Կա­րե­նը մեր կեռ­ման­նե­րում հայ­տա­րար­վում է persona non grata։
Ի­հար­կե ցան­կա­լի է տես­նել Վլա­դի­միր Պու­տի­նի գե­ղար­վես­տա­կան կեր­պարն ար­դի հայ կեր­պար­վես­տում, մեր վեր­ջին պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի հա­մա­պատ­կե­րում։ Նա պա­տե­րազմ էր մղում պան­թուր­քիզ­մի դեմ։ Նա մար­տն­չում էր քրիս­տո­նյա եղ­բայր պե­տու­թյան` Հա­յաս­տա­նի ներ­քին թշ­նա­մու դեմ, Սո­րո­սի, ԼԳՏԲ-ա­կան վիժ­վածք­նե­րի և ա­ղան­դա­վո­րա­կան ա­հար­կու ոհ­մակ­նե­րի դեմ։

ԴՐՈՇ­ՆԵ­ՐԻ ԴԱ­ՏԱՎ­ՃԻ­ՌԸ
Գու­ցե մինչև սույն նո­յեմ­բե­րի 20-ը, օ­րը ուր­բաթ, երբ լույս կըն­ծայ­վի «Ի­րա­տե­սը», 18 կու­սակ­ցու­թյուն­ներն ի­րենց քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի գեր­խն­դի­րը կհա­մա­րեն «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­նե­րի» հապշ­տապ օ­տա­րու­մը երկ­րի՞ց։ Սա­կայն ե­կեք կեր­պա­վո­րենք մեր պե­տա­կա­նափր­կիչ ժա­մա­նա­կը դրոշ­նե­րի փող­փո­ղու­մով։ Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի վրա (ԲԴԽ) ան­վե­րա­պա­հո­րեն պի­տի փող­փո­ղա հա­յոց ե­ռա­գույ­նը։ Մի՞­թե Անգ­լիա­յի դես­պա­նու­թյան գլ­խին չի ծա­ծան­վում Ադր­բե­ջա­նի դրո­շը։ Իսկ մի՞­թե դա­րա­կազ­միկ խնդ­րից պի­տի խու­սա­փենք և ԱՄՆ-ի դես­պա­նու­թյան գա­գա­թին չծա­ծա­նենք Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան դրո­շը, դար­պա­սին էլ չփակց­նենք վե­րոն­շյալ ա­հա­բե­կիչ պե­տու­թյան զի­նան­շա­նը։ ՀՀ ԱԺ-ի շքեղ շեն­քի վեր­նա­մա­սում, բնա­կա­նա­բար, անհ­րա­ժեշտ է տե­ղադ­րել ԼԳԲՏ ծիա­ծա­նա­գույն դրո­շակ-սադ­րան­քը, վա­ղօ­րոք հու­սա­լով, որ ԲՀԿ-ն և ԼՀ-ն վայր դնեն պատ­գա­մա­վո­րա­կան ման­դատ­նե­րը։ Ո՞ր երկ­րի դրոշն եք տես­նում նա­խա­գա­հա­կան նս­տա­վայ­րի վրա։ Ինքս տես­նում եմ Մեծ Բրի­տա­նիա­յի դրո­շը, իսկ շեն­քի առջև տե­ղա­կայ­ված պա­հա­կա­կետ-կր­պակ­նե­րից մե­կում Էլ­թոն Ջո­նի, մյու­սում էլ` Սո­րոս Ջոր­ջի խրտ­վի­լակ­նե­րը։ Մի՞­թե մո­ռա­ցու­թյան մատ­նե­ցինք ՀՀ կա­ռա­վա­րա­կան թիվ 1 շեն­քը։ Ա­մենևի՛ն։ Բնա՛վ։ Եր­բե՛ք։ ՈՒղ­ղա­կի սույն շի­նու­թյան բո­լոր պա­տու­հան­նե­րը պետք է կալ­նել իմ­քայ­լա­կան դա­վադ­րու­թյան պատ­կե­րագ­րե­րով։ Փուլ առ փուլ, սադ­րանք առ սադ­րանք, ա­նուն առ տոհ­մա­նուն։

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՌ­ՆԵ­ՏԱ­ԼՈ­ՂՈՎ ԴԵ­ՊԻ ԱԵ­ՐԱ­ՑԻԱ
Չա­փա­զանց գե­րի­րա­պաշտ են իմ­քայ­լա­կան ման­դա­տա­կիր­նե­րը, ո­րոնք, գա­ղա­փա­րա­կան բուռն ու հիմ­նա­րար տա­րա­ձայ­նու­թյուն ու­նե­նա­լով երկ­րի կա­ռա­վար­չի դե­րը ստանձ­նած նո­րօ­րյա Վա­սա­կի հետ, փոր­ձում են լքել դե­պի «Աե­րա­ցիա» հա­մա­պե­տա­կան կո­յու­ղամ­բար լո­ղա­ցող ա­հա­բեկ­չա­կան ա­ռա­գաս­տա­նա­վը։ Ար­գո նկա­րիչ­ներ և կեր­պար­վես­տի այլ վար­պետ­ներ ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի շլա­ցու­ցիչ պոռթ­կում­նե­րով պատ­կե­րեք այս ա­մե­նը, զի առ­նե­տա­խա­ղը պե­տա­կա­նա­կե­ղե­քիչ գոր­ծըն­թաց է, քա­ղա­քա­կան առ­նետ­նե­րը գեր­կա­յուն երևույթ­ներ են, բա­րո­յազր­կու­թյան ատ­րու­շան­ներ և, ի­հար­կե, պատ­րաստ են որ­ջեր հյու­սե­լու նոր ի­րա­կա­նու­թյու­նում։ Սույն ա­հա­բեկ­չա­կան ա­ռա­գաս­տա­նա­վի վրա պատ­կե­րեք նախ Նի­կո­լին` նա­վա­պե­տի դե­րում, այ­նու­հետև իմ­քայ­լա­կան-պար­գևավ­ճա­րա­մոլ ման­դա­տա­կիր­նե­րին, կա­ռա­վա­րու­թյան գեր­հաց­կա­տակ ան­դամ­նե­րին և, ի­հար­կե, տի­կին Ան­նա Հա­կո­բյան ֆի­դա­յա­պե­տու­հուն։ Սույն կո­ղաշ­րջ­ված և ձյու­թով պատ­ված ա­ռա­գաս­տա­նա­վի հե­տին ու մթին նա­վամ­բար­նե­րում, ազն­վա­սիրտ առ­նետ­նե­րի հարևա­նու­թյամբ, պետք է պատ­վա­վոր նս­տա­տե­ղեր հատ­կաց­նել փա­շի­նյա­նա­կան ուխ­տադր­ժու­թյան գա­լա­րա­փո­ղե­րին, ի մաս­նա­վո­րի քա­ղա­քա­գետ Շի­րի­նյան Լևո­նին, դե­րա­սան Ջա­նի­բե­կյան Սո­սին և այ­լոց։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 24394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ