«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Բագրատ Սրբազան. Ամեն օր հիշեցնելու եմ՝ նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր

Բագրատ Սրբազան. Ամեն օր հիշեցնելու եմ՝ նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր
19.11.2020 | 15:06

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրում է.


«Ամեն օր հիշեցնելու եմ.
Նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր….
Ասում է Տեր Աստված.
4 «Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին,
խաբեբաները պիտի տիրեն նրանց:
5 Ժողովուրդն իրար պիտի անցնի,
տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի,
ընկերն՝ ընկերոջ դէմ,
մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի,
անարժանն՝ արժանաւորի հետ»:
(Եսայի մագարե 3:4-5)»։


Բագրատ Սրբազանը նոյեմբերի 15-ին քարոզի ժամանակ ասել էր. «Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և ընդգրկվի մեր հիշատակների և հիշեցումների ցանկի մեջ և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր։ Ամեն հայ մարդ այդ օրը պիտի տեսնի, զգա, ապրի, և մենք հավաքական կերպով պետք է նշենք դա որպես հիշեցում։ Որպես հիշեցնում մեր մեղքի և մեր պարտության»։

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ