Ղարաբաղի անունը գողացած ու այն այլևս չունենալու կարոտը գոնե ֆուտբոլային թիմի վրա դնելով կարոտն առնող ազերի հանրույթը, ի դեմս ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի, ֆեյսբուքյան գրառում էր արել՝ կոչ անելով սպանել հայազգի պատկանելության յուրաքանչյուր մեկի՝ լինի երեխա, կին, ծեր։
Սույն կենդանակերպի մարտակոչին անհաղորդ չի մնացել ՈՒԵՖԱ-ն՝ ժամանակավորապես զրկելով վերջինիս ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Հուսանք, որ ժամանակավորապեսը կվերածվի ընդմիշտի, քանի որ նմանները իրավունք չունեն առհասարակ որևէ գործունեությամբ զբաղվելու, ավելին` նրանց տեղը ճաղավանդակների հետևում գտնվող տարածությունն է։
Նուրլան Իբրահիմովի առնչությամբ ՈՒԵՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ պահանջելով՝ պատժել նրան ու ակումբին՝ ընդհուպ մինչև եվրոպական խաղարկությունից ադրբեջանական ակումբի հեռացում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ