Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մարգարիտ Եսայան. Երբեք ուրիշին մի արա այն, ինչ չես ուզի, որ քեզ անեն

Մարգարիտ Եսայան. Երբեք ուրիշին մի արա այն, ինչ չես ուզի, որ քեզ անեն
14.06.2020 | 21:16

Հարգելի նախկին գործընկերուհներ, պինդ կացեք


Մոտ երեք ժամ առաջ, տեսնելով, թե ոստիկանությունը ինչպիսի անհամաչափ ուժ է կիրառում մարդկանց նկատմամբ, ոնց է գետնին քարշ տալով, ասֆալտին փռելով քաշքշում ԲՀԿ կին պատգամավորուհիներին, շատ զայրացա և գրեցի,որ դատապարտում եմ կատարվածը և իմ նախկին գործընկերուհիներին հորդորեցի պինդ մնալ և ասացի, որ իրենց կողքին եմ։
Չեմ ուզում ասել, թե քանի տասնյակ, կամ հարյուր նամակ ու sms ստացա մոտավորապես այս տեքստով մեկը մեջբերեմ բառացի․«Մարգարիտ ջան, ինչու եք աջակցում, երկու տարի առաջ, երբ ձեզ վարկաբեկում էին հայհոյում, փողոցներում սպառնում, վիրավորում և վտանգում ձեր անվտանգությունը, ձեր երբեմնի գործընկերուհիներից ոչ մեկը ձեզ չաջակցեց, չկանգնեց ձեր կողքին ու չպաշտպանեց, հիմա դուք ինչու եք նրանց աջակցում»։ Սա բառացի եմ ներկայացնում, որը բոլոր իմ ստացած հաղորդագրությունների հիմնական ասելիքն է։


Իսկ այս հատվածից, խնդրում եմ շատ ուշադիր․
Հարգելիներս, զգացված եմ ձեր հիշեցումների համար, դուք մասամբ ճիշտ եք, բայց, կա մի կարևոր բայց՝ մարդիկ տարբեր են, համոզված եմ, որ ճիշտը ես եմ և ցանկացած այլ պարագայում ևս կկանգնեմ հակաօրինականության, բռնության զոհի կամ տուժողի կողքին և դա կանեմ սրտանց, վստահ, որովհետև ճիշտը դա է, այո, ես ամեն ինչ հիշում եմ,բայց իմ և նրանց տարբերությունը հենց սա է․․․պետք լինի, կկանգնեմ յուրաքանչյուրիդ կողքին․․․․նաև իմ սիրած կարգախոսը մեջբերեմ՝ երբեք ուրիշին մի արա այն, ինչ չես ուզի, որ քեզ անեն․․․ Նորից եմ կրկնում խոսքս՝ հարգելի նախկին գործընկերուհներ, պինդ կացեք․․․․
Միշտ նույն՝ Մարգարիտ Եսայան:

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ