Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները մտադիր են նավթի շուկան բերել բեկվորդացիայի վիճակի: Ռազմավարության փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ ամերիկյան թերթաքարային ընկերությունների վրա: Առաջին հայացքից նոր ծրագիրը ոչնչով չի տարբերվում ՕՊԵԿ-ի նախկին ռազմավարությունից, որ ենթադրում էր հանույթի կրճատում: Երբ կարտելն ու նրա դաշնակիցները հունիսի 6-ին հանդիպեն, պետք է համաձայնեցնեն հանույթի կրճատման ժամկետը ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի վերջը, փորձելով հասնել գնաճի: Բայց կան հազիվ նկատելի փոփոխություններ, որ վկայում են՝ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանն ու նրանց դաշնակիցները ՕՊԵԿ+-ում ընտրությունն արել են հօգուտ ավելի խուճուճ տարբերակի՝ նրանք փորձում են նավթի գնի կորը շրջել գլխիվայր:
Կարտելը այս սցենարը փոխառել է աշխարհի առաջատար Կենտրոնական բանկերից, որոնց ղեկավարությունը հաճախ կենտրոնանում է երկարաժամկետ ու կարճաժամկետ տոկոսադրույքների փոխկապակցվածության վրա: Ալյանսը, որին անդամակցում են նավթ արդյունահանող 23 երկրներ, ավանդաբար կենտրոնացած է նավթի պաշարների կրճատման վրա: Հիմա ալյանսը ուշադրություն է դարձնում ոչ միայն պաշարների ծավալներին, այլև նավթի գնի կորի ձևին՝ մշակելով այնպիսի քաղաքականություն, որ թույլ կտա ազդել գների վրա կարճաժամկետ հեռանկարում՝ համեմատաբար հեռավոր հեռանկարի գների համար: ՕՊԵԿ+-ի մտահղացումն է սպոտային գները բարձր դարձնել ֆորվարդային պայմանագրերից՝ տրեյդերներն այդ մարտավարությունն անվանում են բեկվորդացիա: ՕՊԵԿ-ը ցանկանում է, որ անհապաղ մատակարաման նավթը ավելի մեծ պահանջարկ ունենա՝ մի քանի ամիս անց մատակարարվող նավթի համեմատությամբ, որովհետև դա կստիպի նավթարդյունահանողներին և տրեյդերներին նավթը մատակարարել պահեստարաններից:
«Դա կնշանակի հեռանալ նախկին նպատակներից, որ ենթադրում են պահեստների կրճատում»՝ ասել է Eagle Commodities Brokers բրոկերային ընկերությունը իր հաճախորդներին: Ռազմավարության փոփխությունը, որի մասին առաջինը հաղորդել է հունիսի 5-ին Bloomberg-ը, կարող է էական ազդեցություն ունենալ ամերիկյան թերթաքարային նավթի արտադրողների վրա, որ շահույթ են ստանում երկարաժամկետ պայմանագրերի բարձր գներից, որ օգտագործում են իրենց ապագա հանույթի հեջավորման համար: Թեպետ West Texas Intermediate-ի նավթի գինը հուլիսի մատակարարումների համար կմնա բարելի դիմաց 40 դոլարից քիչ մակարդակում, այդ նավթը 2021-ի մատակարարումներում ավելի բարձր գին ունի: WTI նավթի գինը 2022-ի մատակարարումներում 42,50 դոլար է բարելի դիմաց: Brent նավթի գնի կորը կոնտանգոյի վիճակում է՝ շուկայական եզրույթ, որ նշանակում է իրավիճակ, երբ ապագայում մատակարարվող նավթի գինը բարձր է անհապաղ մատակարարվող նավթի գնից, թեպետ այս շաբաթ կորը բեկվորդացիայի մեջ էր: Անհապաղ մատակարարման և 6 ամիս հետո մատակարարվող նավթի պայմանագրերի գների տարբերությունը կոնտանգոյի վիճակում են, թեպետ վերջին 2 ամսում տարբերությունը նկատելի նվազել է: Այդ կորի ձևը վերահսկելը դժվար է, և դա ОПЕК+-ից պահանջում է մշտապես սրբագրումներ անել հանույթի ծավալներում, արագ արձագանքել առաջարկի ու պահանջարկի փոփոխություններին: Սակայն արդեն հիմա երևում է, որ ՕՊԵԿ+-ը առավել ճկուն կուրս է վերցնում՝ երկարացնելով նավթի հանույթի կրճատման ժամկետը միայն 1 ամսով, որ համաձայնեցնի կրճատումը ավելի երկար ժամկետով: «Մենք սպասում ենք, որ այդ ռազմավարությունը թույլ կտա սահմանափակել գնաճը մինչև տարեվերջ և երկարաժամկետ մատակարարմամբ նավթի գինը, որ թույլ կտա հասնել բեկվորդացիայի»՝ նշել է Goldman Sachs Group-ի վերլուծաբան Դեմիեն Կուրվալինը հաճախորդներին տեղեկագրում: ОПЕК+ ալյանսի համար իդեալական է այն սցենարը, երբ գնի կորի ձևը ընթացիկ կոնտանգոյից կփոխվի, երբ նավթի գինը անհապաղ մատակարարումով ցածր է ապագայում մատակարարվելիք նավթի գնից չափավոր բեկվորդացիայի, երբ սպորտային գները մի քիչ բարձր կլինեն ֆորվարդային գներից: Կարտելի համար նախընտրելի է թեթևակի բեկվորդացիայի տարբերակը՝ ամսեկան 20-30 ցենտ ամեն բարելից: Հիմա WTI նավթի գինը թույլ կոնտանգոյի վիճակում է ամսեկան 15-20 ցենտ ամեն բարելից: «Մենք գտնում ենք, որ ОПЕК-ը շարունակում է կենտրոնանալ եկամուտների կայուն բարձրացման վրա՝ առավել բարձր գնի և շուկայի առավել մեծ մասնաբաժնի համադրման հաշվին,-նշել է Կուրվալինը Goldman Sachs-ից: -Դա հաստատում է մեր տեսակետը, որ ՕՊԵԿ-ը ձգտելու է բեկվորդացիայի, ոչ թե միայն բարձր գնի»:
Խավիեր, Բլաս, Bloomberg
Հ.Գ. Նկատեցիք, որ ոչ մի բառ չկար կորոնավիրուսի ու կորոնաճգնաժամի հարուցած հետևանքների հաղթահարման մասին: Նավթի շուկան ունի իր կանոնները և հանույթի ու գնի կարգավորման միջոցները, որոնցից օգտվում է տարբեր վարիացիաներով: Փաստացի՝ ՕՊԵԿ-ը և Ռուսաստանն ու նավթ արդյունահանող մի քանի երկրներ համաձայնել են արդյունահանման կրճատումը ևս մեկ ամսով երկարաձգել: Նրանք ցանկանում են հումքի արդյունահանումը կրճատելով զսպել միջազգային շուկաներում նավթի գնանկումը: Համաձայնության եկած երկրներն ընդհանուր հաշվով օրական 9 700 000 բարելով են կրճատելու նավթի արդյունահանումը: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում նավթի գինը միջազգային շուկաներում աննախադեպ անկում է գրանցել, սակայն արդյունահանումը կրճատելուց հետո որոշ չափով վերականգնվել է: Այս օրերին մեկ բարելի գինը 40 դոլար է: Ենթադրվում է, որ կարանտինի սահմանափակումների վերացումից հետո կգրանցվի նավթի ավելի մեծ պահանջարկ և գնաճ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ