Հունիսի մեկից Նիդեռլանդներում գտնվող չինական Royal Palace ռեստորանում մատուցողներին կփոխարինեն ռոբոտները: Այս մասին տեղեկանում ենք korrespondent.net կայքից:
«Ռեստորանի սեփականատերը ռոբոտները մինչև կորոնավիրուսը՝ 2019-ի աշնանն է ձեռք բերել, որպեսզի էլ ավելի արդյունավետ դարձնի բիզնեսի կառավարումը: Բայց այն ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, թե ընդամենը մի քանի ամիս անց ինչքա՜ն օգտակար կարող են լինել ռոբոտները»,- գրում է կայքը:
Նշենք, որ ռոբոտ-մատուցողներն այժմ համարվում են ամենաանվտանգ մատուցողները, քանի որ ծրագրի շնորհիվ կարողանում են մեխանիկորեն սոցիալական հեռավորություն պահել ու նշված սահմանագծից առաջ չեն գնում: