Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՇՊՀ խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը։
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով՝ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես», - գրել է Ֆելիքս Ցոլակյանը։