ՈՒսանողների հացադուլի դադարեցման և կլոր սեղանի կազմակերպման պայմանավորվածությունն անսպասելի է եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար: Այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը:
Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու ակտիվ դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու և նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի ընդունած «Զինապարտության մասին» օրենքը: