«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին «Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների գործընթաց» խորագրով դասընթացին

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին «Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների գործընթաց» խորագրով դասընթացին
27.03.2016 | 12:38

Մարտի 25-26-ը Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ անցկացվեցին «Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների համակարգ» խորագրով երկօրյա դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար` առաջիկայում Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովին ընդառաջ: Դասընթացներին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 4 անդամներով:

Դասընթացները վարեցին ընտրական գործընթացների ոլորտում տեղական և միջազգային կազմակերպություններում աշխատանքային բազմամյա փոիձ ունեցող մասնագետներ Աղասի Եսայանը և Համազասպ Դանիելյանը:

Հիմնական թեման ընտրական համակարգերն էին, սակայն անդրադարձ կատարվեց նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Դասընթացների ընթացքում քննարկվեցին ընտրական գործընթացների առանձնահատկությունները ՀՀ և աշխարհի տարբեր երկրների օրինակով, ներկայացվեց ընտրությունների կարևորությունը, ընտրական համակարգերի դրական և բացասական կողմերը: Երիտասարդները ծանոթացան ավտոկրատիաներին և դեմոկրատիաներին, արդար ընտրությունների հասկացությանը, ընտրական օրենսդրությանը և դրա սահմանափակումներին, սահմանադրություններ գրելու նրբություններին: Կատարվեցին գործնական աշխատանքներ ընտրական քարոզարշավների, կուսակցություններ, մեդիա, ֆինանսեր և քաղաքացիներ փոխառնչությունների վերաբերյալ:

Դասընթացներն ավարտվեցին արդյունքների ամփոփմամբ և առաջարկությունների ու կարծիքների փոխանակմամբ:

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ