Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Ապագա ուսանող-փորձագետներն ուսումնասիրում են բուհերի ինքնավերլուծությունները

Ապագա ուսանող-փորձագետներն ուսումնասիրում են բուհերի ինքնավերլուծությունները
22.02.2016 | 00:45

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած ուսանող-փորձագետի պատրաստման դասընթացի մասնակից ուսանողներն ուսումնասիրում են բուհերի ինքնվերլուծությունները:

Գործընթացի մասին առավել գործնական պատկերացում կազմելու համար «Ուսանողության ձայն» նախագծի անդամ ուսանողներն այցելեցին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության բարեփոխումների և որակի վարչություն: Այցի նպատակն էր ծանոթանալ մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման կենտրոնների դերակատարությանը, բուհում իրականացվող որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև բուհի ինքնավերլուծության իրականացման աշխատանքներին:
Ուսանողներին հուզող հարցերին պատասխանեցին ՀՊՄՀ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը և աշխատակից Անուշ Սարգսյանը: Այցի ընթացքում քննարկվեցին նաև հայաստանյան կրթական համակարգի ուժեղ և թույլ կողմերը, առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները բուհի և ուսանողի տեսանկյունից:

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ