ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որքան են թափանցիկ գործում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները

Որքան են թափանցիկ գործում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները
28.10.2014 | 16:52

Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի «Եվրոպական միության և ՀՀ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի մոնիթորինգի հաշվետվության ժամանակ ներկայացվեց ԵՄ անդամ-երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժինների գործունեության ուսումնասիրությունը: Ըստ այդ ուսումնասիրության էլ՝ Գերմանիայի դեսպանության պաշտոնական կայքը թարմացված է և պարունակում է բավականին մանրամասն տեղեկություններ ինչպես համաձայնագրերի մասին, այնպես էլ ամբողջական տեղեկություններ` վիզայի դիմելու համար անհրաժեշտ ողջ գործընթացի մասին հայերենով և գերմաներենով: Ի պատասխան գրավոր հարցման՝ Գերմանիայի հյուպատոսը ներկայացրել է նաև մերժումների վիճակագրությունը սույն թվականի հունվարից ի վեր (մոտ 10 %), ինչը գրեթե նույն մակարդակի վրա է 2013 թվականի հետ համեմատած:

Լեհաստանի դեսպանության կայքում նշված են այն երկրները, որոնց վիզաները տրվում են լեհական հյուպատոսությունում, բացի Լեհաստանից. դրանք են՝ Չեխիան, Սլովենիան, Սլովակիան, իսկ 2014 թ. մարտից՝ նաև Շվեյցարիան: Համաձայն հյուպատոսական բաժնի տրամադրած տվյալների՝ Լեհաստանի դեսպանությունում ս.թ. հունվարից ի վեր մերժումները կազմել են դիմումների մոտ 14 %-ը (տրվել է 407 վիզա, մերժվել` 59): Որպես մերժման ամենահաճախ հանդիպող պատճառ՝ նշվում է ուղևորության նպատակը պատշաճ ձևով չհիմնավորելը:
Միայն Ֆրանսիայի դեսպանության կայքում են ներկայացված տեղեկություններ Հայաստանում ԵՄ մյուս անդամ-երկրների դեսպանությունների վերաբերյալ, ինչը գովելի է և հարմար:
Իտալիայի հյուպատոսարանի մերժումները կազմել են 7 %, տրվել է 1867 վիզա, մերժվել՝ 135-ը:
Լիտվայի դեսպանությունը տրամադրում է նաև Հայաստանում հյուպատոսություններ չունեցող մի շարք այլ ԵՄ երկրների վիզաներ՝ Լատվիա, Էստոնիա, Դանիա, Իսպանիա և Հունգարիա:
Հունաստանի դեսպանությունը այն միակ ԵՄ անդամ-երկրի դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը որևէ կերպ չի արձագանքել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հարցմանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 22028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ