ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վիլնյուսից առաջ

Վիլնյուսից առաջ
15.10.2013 | 00:38

Ինտրիգը, թե ինչ տեղի կունենա նոյեմբերի 29-ի վիլնյուսյան գագաթնաժողովում, դեռ պահպանվում է ոչ միայն ՈՒկրաինա-Մոլդովա տանդեմի, այլև Հայաստանի մասով. Ռուսաստանը գեշ կնոջ նման` վարագույրի հետևից ակնդետ հետապնդում է` կստորագրի՞ Հայաստանը որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով` մեկ շաբաթ առաջ ՀՀ վերնախավը ևս մեկ անգամ (ԱԽ նիստից հետո) քով քովի է եկել մաքսա-ասոցացման` «ճանապարհային» քարտեզի նրբերանգների «մասով», որովհետև ակնհայտ ցանկություն կա յուրոփյան և հայաստանյան կողմերի միջև ինչ-որ փաստաթուղթ (լինի հուշագիր, հայտարարություն` մինիմում, ասոցացման պայմանագիր քաղաքական բաղադրիչով` մաքսիմում) ստորագրելու:
Ռուսաստանը որևէ «թղթի» մասին լսել չի ուզում: Նրան հարազատը Զորի Գայկովիչի տարբերակն է` «Նամակ ռուսաց թագավորին», այն էլ առանց Արթին պապի միամտության ու «Նազլու աղջկան» տրված ապսպրանքով, այլ Պուտին «հայրիկով» աշխարհի ու Ղարաբաղի պտույտը պայմանավորելու ահարկու սինդրոմիզացիայով (մի անգամ էլ Գայկովիչը խորհուրդ էր տվել անկախության իկոնա Պարույրին` մի պարույրաձև նամակ գրի «գոսպոդինին»` Ելցինին, չէ՞):
Իսկ մեր «գոսպոդինն» այդ նույն ժամանակ «բոլշևիկ տատիկի սենյակում» ոչ միայն «խոդի» էր գցել Գլազևին (ազգանունդ մեռնի) հասնելու և անցնելու կոռեկտության բոլոր սահմանները, այլև պտույտի մեջ էր դրել իր ողջ պոտենցիալը` ՈՒկրաինա-Մոլդովա-Վրաստան եռյակի նկատմամբ` «ռեպրեսիաների» մասով:
Գինի-կաթնամթերք` բոլոր կարգի տնտեսական արգելքները թողնելով մի կողմ. անդրադառնանք առաջին հերթին քաղաքական «բաղադրիչին»:
Մոլդովա. Ռուսաստանը պատրաստվում է ճանաչելու Մերձդնեստրի անկախությունը, եթե Մոլդովան նախաստորագրի ասոցացման համաձայնագիրը։ Հաջորդ քայլը կլինի Մերձդնեստրը ՄՄ «խցկել-խորճկելը» (նույն բանն սպասվում էր Ղարաբաղի դեպքում, եթե…): Գագաուզներին ոտքի է հանել «ա լյա Մերձդնեստր» անջատողական շարժման համար: Մոլդովայում վաղուց ոտքի վրա են կոմունիստները, որոնք պահանջում են իշխանության հրաժարականը:
Իսկ նախորդ օրն արդեն Ռուսաստանը լավ մոռացված հինը պտույտի մեջ դրեց: «Կովկասյան արտաքինով» մեկը Բիրյուլևոյում սպանել է ռուս երիտասարդի, նախորդ ողջ օրը Մոսկվան «բախումների» մեջ էր. ռուս ազգայնականները ոտքի վրա անցկացրին օրը` «Մոսկվան` մոսկվացիներին» կարգախոսով: Բնականաբար, Ժիրինովսկին հայտնվեց ու ասաց իր հեղինակավոր խոսքը. ուկրաինացիք ու մոլդովաններն այդպիսի բան չէին անի:
Դո՛ւ ասացիր:
Ժիրոն (իրենց Ժիրոյի, ոչ մեր, մեր Ժիրոն` Սեֆիլյան, ընդամենը Փակ շուկայի «աղավաղումն» է արդարացիորեն պահպանում ուշադրության կենտրոնում` քաղաքացիական անհնազանդների հետ համերաշխ, այլ հարց է` Ռուսաստանը դա կօգտագործի՞ Վիլնյուսում Հայաստանի պահվածքից դժգոհ լինելու դեպքում, թե՞ ոչ), և ուրեմն` Ժիրինովսկին, նրա համար էր, որ հասկացներ` միգրանտների, «գաստարբայտերների» մասով առաջիկայում չեն բացառվում լուրջ քայլեր` արտաքսումից մինչև որոշումներ` վիզային ռեժիմների տեսքով:
Էլ այսքանից հետո իմաստ ունի՞ ասելու, թե ինչ է հանելու ՈՒկրաինայի գլխին Ռուսաստանը, եթե ՈՒկրաինան լայն քայլերով գնա Յուրոփ:
Եվ կգնա: ՈՒ Ռուսաստանը, խոշոր հաշվով, ոչինչ չի կարողանա անել… Ղրիմը անջատելու հարցում անգամ Ռուսաստանն անկարող է դարձել. այնտեղ Յուրոփն արդեն ակտիվացրել է մուսուլմանական «տարրերին», որոնք թույլ չեն տա Ռուսաստանը խաղը վերցնի իր ձեռքը:
Փաստորեն, բացի Զորի Գայկովիչից, Ռուսաստանին ուրիշ նամակ գրող չկա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ