ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն

Հայաստանը կարողացավ պահպանել  աշխարհաքաղաքական ստատուս քվոն
19.10.2013 | 00:09

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը շարունակում է մնալ ներքաղաքական բանավեճի կարևորագույն առարկաներից մեկը: Սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միայն չտեղեկացված կամ գործընթացների տրամաբանությանը ոչ այնքան լավ ծանոթ գործիչների համար կարող էր «պարզ երկնքում ամպրոպի» արդյունք ունենալ, քանզի ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը, ունենալով անվտանգության չլուծված խնդիրներ, Արևմուտքի հետ կսերտացնի հարաբերություններն այնքանով, որքանով չի հակասի ռուսական տարածաշրջանային շահերին: Հուզականությունն ու սպասումները դնելով մի կողմ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն և հնարավորություն ունի նոր որակի հարաբերություններ կառուցելու ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի հետ:
ՈՒշագրավ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, ամփոփելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը, առաջ է քաշել 5 կարևոր թեզեր, որոնք պարզաբանում են հայ-ռուսական հարաբերություններում առկա իրողություններն ու երկու երկրների իշխանությունների ապագա գործունեության հեռանկարը: Ըստ Տիգրան Սարգսյանի` Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, քանզի դա նոր տնտեսական հեռանկարներ է խոստանում Հայաստանին: Բացի դրանից, չմասնակցելով ինտեգրացիոն գործընթացներին, Հայաստանը չէր կարող լիովին իրագործել հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների ամբողջական պոտենցիալը: Ըստ էության, վարչապետն ակնարկում է, թե Մաքսային միությանը չանդամակցելը կվնասեր հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, ինչն էլ, իր հերթին, Հայաստանի համար կառաջացներ անվտանգության խնդիրներ:
Ի դեպ, վարչապետի առաջ քաշած վերջին թեզում ակնարկվում է, որ ռուսական կողմի հետ Հայաստանի իշխանությունը կոնսուլտացիաներ է վարում եվրաինտեգրացիայի հարցում: Սա, թերևս, վարչապետի առաջ քաշած թեզերի ամենակարևոր տողատակն էր, որին այդպես էլ փորձագիտական շրջանակները լուրջ ուշադրություն չդարձրին: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը, ժամանակին հայտարարելով փոխլրացման քաղաքականության մասին, չի կարող հրաժարվել Արևմուտքի հետ կառուցողական հարաբերություններից, քանզի դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է: Ինչքան էլ Կրեմլի պաշտոնյաներին դուրեկան չլինեն Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի և ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շարունակությունը, հարաբերությունների նոր ձևաչափերի որոնումն ու մշակումը, այնուամենայնիվ, Հայաստանը չի կարող շեղվել այդ ճանապարհից:
Փաստ է նաև, որ Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանը չի ցանկանում մաս կազմել ՌԴ և Արևմուտքի միջև նշմարվող նոր աշխարհաքաղաքական մրցակցությանը: Այս հարցում զգոնությունն ու զգուշությունը պարտադիր են:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Մեկնաբանություններ