ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կոնֆուցիոսից սերող դիվանագիտությունը. Չինաստան (մաս առաջին)

Կոնֆուցիոսից սերող դիվանագիտությունը. Չինաստան (մաս առաջին)
13.07.2013 | 13:21



Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:

Իսկ դիվանագիտության նախահայր դարձավ աստվածների աստված Զևսի որդին` Հերմեսը, որը նույնպես Օլիմպոսի ընտրյալներից էր և բացի դիվանագիտությունից իր իշխանությունը տարածում էր ամենատարբեր բնագավառների վրա` առևտուր, զբոսաշրջություն, մշակույթ, սպորտ, կապ անդրշիրիմյան աշխարհի հետ և այլն:

Հունական դիցաբանության և անտիկ գրականության մեջ Հերմեսը ներկայացված է որպես բացասական կերպար` գող, խաբեբա, ստախոս, լովելաս: Դիվանագիտության մեջ հանդիպող ստախոսության և անազնվության երևույթները կապում են Հերմեսի հետ: (Եթե Diplomat.am-ի այցելուները ցանկանան ավելի մոտիկից ծանոթանալ Հերմեսին, կարող են կարդալ մեր «Դիվանագիտական ընթերցումներ» շարքից «Դիվանագետների նախահոր բարոյահոգեբանական դիմանկարը» հատվածը):

Վիրտուալ Հերմեսի հետ միաժամանակ աշխարհի մյուս ծայրում` Չինաստանում, ասպարեզ իջավ արդեն իրական և հանճարեղ մտածող Կոնֆուցիոսը (ծնվել է Ք.ա. 551 թվականին), որը վճռորոշ դեր է խաղացել չինական դիվանագիտական արվեստի ձևավորման գործում:

Չինացիները նրան պարտական են նաև այն բանի համար, որ իրենց երկիրը կոչվում է «Երկրամերձ», քանի որ Կոնֆիցիոսի կարծիքով, Չինաստանը տիեզերքի կենտրոնն է, իսկ նրա տարածքները` երկնքի տակ գտնվող ողջ աշխարհը:«Երկնամերձ» (չին.
天下) չինարեն նշանակում է «ողջ երկրագունդ», իսկ չինական դասական փիլիսոփայության շրջանակներում օգտագործվում է որպես քաղաքակրթության հոմանիշ և արժեքների չափանիշ: Այլ երկրներում երբ ասում են«Երկնամերձ», («Поднебеснaя» ռուս., «Empire céleste» ֆր.)հասկանում են հենց Չինաստան:

Կոնֆուցիականությունը դարեր շարունակ եղել է չինացիների աշխարհայացքի և աշխարհըմբռնման հիմքերի հիմքը, բարոյա-էթնիկական և քաղաքական հայացքների ողջ համակարգ: Ճիշտ`է այդ փիլիսիոփայական ուտոպիան ներկայումս այն չէ, ինչը Կոնֆուցիոսի օրոք. դարերի ընթացքում այն, բնականաբար, ենթարկվել է փոփոխության: Այդուհանդերձ, կոնֆուցիականությունը մնում է հասարակական-քաղաքական դոկտրինա, որի վրա հենվում է Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության ողջ մեխանիզմը:

Կոնֆուցիականությունը թողել է այնպիսի սկզբունքներ, որոնք կազմում են չինական հասարակության, քաղաքական մշակույթի և դիվանագիտության ոսկե ֆոնդը:

Ահա դրանցից մի քանիսը.

-Պետությունը առաջնային արժեք է յուրաքանչյուր մարդու համար:

-Պետությանը, նրա ղեկավարին ծառայելը, ինչպիսին էլ որ նա լինի, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:

-Չինացին, եթե անգամ ինչ-որ հարցում դժգոհ է կառավարությունից, միշտ Չինաստանի կողքին է կանգնած որպես ազգային սուբստանցիայի, նա վախենում է պետությունից, բայց նրա մեջ է տեսնում իր միակ հուսալի պաշտպանին:

-Մարդն իր կյանքում պետք է ունենա հստակ սկզբունքներ, այդ թվում հարգանք ծերերի և հոգատարություն փոքրահասակների նկատմամբ, պարտքի զգացում:

-Հասարակությունը կառուցված է խստագույն հիերարխիայի վրա. «ղեկավարը պետք է լինի ղեկավար, չինովնիկը` չինովնիկ, հայրը` հայր, որդին` որդի»: Եթե այս հիերախիական համակարգում ինչ-որ բան խաթարվում է, աշխարհում տիրում է քաոս, մարդիկ սկսում են կատարել իրենց համար անսովոր գործառույթներ: Նման դեպքում դրությունը հարկավոր է շտկել, այսինքն մարդու ունակությունները համապատասխանացնել իր պաշտոնին և գործառույթներին: Անձը, որը խախտում է հիերարխիան, համարվում է «անկուլտուրական արարած» և մերժվում է հասարակության կողմից:

-Հարկ է իր համաքաղաքացիների նկատմամբ լինել ազնիվ, անկեղծ, սիրալիր:

-Համեստ և չափավոր ապահովվածությունը համարվում է ճիշտ ապրելակերպ յուրաքանչյուրի համար, անգամ եթե նա հարստանալու հնարավորություններ ունի: Պարծենալ հարստությամբ` միշտ վատ է: Այդ իսկ պատճառով նույնիսկ ժամանակակից չինական միլիոնատերերը իրենց համեստ են պահում և որպես կանոն, ընդգրկված են հասարակությանը սոցիալական օգնություն ցուցաբերելու գործընթացի մեջ:

Այսօր Չինաստանում նույնիսկ առաջացել է քաղաքագետների, դիվանագետների, գործարարների և բիզնեսմենների հատուկ դասակարգ, որոնք ապրում և աշխատում են՝ խստորեն պահելով Կոնֆուցիոսի սկզբունքները, որոնք բացի պրոֆեսիոնալ բարձր մակարդակից, բազմակողմանի զարգացած ինտելեկտուալներ են, մշակույթի և պատմության նուրբ գիտակներ: Նման անձնավորություններ ավելի շատ հանդիպում են երկրի հարավում և Հոնգկոնգում: Սակայն իրեն անվանել կոնֆուցիոնիստ, դեռ քիչ է: Հարկ է, որ հասարակությու՛նը ճանաչի այդ ստատուսը:

Եթե չինական հասարակությունն, իրոք, ապրում է այսպիսի բարձր և ազնիվ սկզբունքներով, ապա երկու կարծիք լինել չի կարող, որ նրան սպասում է ապահով և պայծառ ապագա, որը երազում են մյուս ժողովուրդները, այդ թվում և մենք` հայերս:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ