Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

500 միլիոն` գործարարությանը

500 միլիոն` գործարարությանը
14.02.2013 | 16:10

Վերջերս, գործադիրը որոշել է «թիկունք» լինել արդյունաբերության ոլորտի գործարարներին և ներդրողներին, իսկ թե որքանով այդ «թիկունքը» գործնականում «դոշ» կտա, ժամանակը ցույց կտա։ Կառավարությունը հաստատեց արդյունաբերական արտադրության և ներդրումների զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է 500 մլն դրամ հատկացնել ոլորտին և աշխատանքային խմբի ձևավորման համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք ճշտել` նախատեսվող 500 մլն-ից որքա՞նն է հասնելու գործարարներին և ո՞ր ոլորտներին է տրվելու։ «Նախատեսված գումարի 90-95 %-ը տրամադրվելու է բիզնեսին, մոտ 10 %-ը` գործակալությանը։ Ընտրված են այն բիզնես-ուղղությունները, որոնք պետությունը հռչակել է որպես գերակա ոլորտներ արդյունաբերությունում։ Դրանք են` գինեգործության-կոնյակագործության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության, թեթև արդյունաբերության, ոչ մետաղական հանքարդյունաբերության, ադամանդագործության-ոսկերչության, ժամագործության ոլորտները։ Եվ երկու ոլորտ այս տարի կընտրվի, ուղղակի այս պահին դրանց մասին խոսելը ճիշտ չեմ համարում։ Ընդհանուր առմամբ 8 ոլորտ է ընդգրկված, քանի որ ավելիի համար մեր ռեսուրսները չեն բավարարի»,- պարզաբանեց նախարարը։ Այլ կերպ ասած, նախարարի խոսքից պետք է ենթադրել, որ այս տարի մայր գումարից յուրաքանչյուր ոլորտի բաժին կհասնի 7-8 %։ Մեր այս ենթադրությունը նախարարը չժխտեց, ավելին, համաձայնեց և հավելեց. «Դիտարկվելու է, թե որ ոլորտներին ինչի համար է անհրաժեշտ հատկացվող գումարը։ Քանի որ պահանջները տարբեր կարող են լինել։ Մի ընկերությանն այդ աջակցությունը կարող է պետք լինել միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, մյուսին` վարկային միջոցներ ստանալու, կամ սուբսիդավորման համար։ Կլինեն դեպքեր, որ այդ գումարները կպահանջվեն օտարերկրյա գործընկերների հետ կապեր հաստատելու, կամ էլ կադրային խնդիրների լուծման համար։ Մի խոսքով, նայած ում ինչի համար պետք կլինեն այդ գումարները։ Այս ծրագրի նպատակն է այդ ամենի համար ստեղծել անհրաժեշտ գործիքներ, որ գործարարը կարողանա տրամադրվող գումարը նպատակային ծախսել»։ Ի դեպ, նկատենք, որ պետական այս աջակցությունը, ըստ էության, տրամադրվում է վարկային սկզբունքով` տարեկան 11 % (արդյունաբերության համար)։ Նախարարն այս առումով նկատեց. «Սա նվեր չէ, սա վարկ է և բավականին արտոնյալ վարկ։ Համաձայնեք, որ 11 % դրույքաչափը շուկայական տոկոսադրույքներից շատ ցածր է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ