Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Նոր վարկեր, նոր աշխատատեղեր

Նոր վարկեր, նոր աշխատատեղեր
06.02.2013 | 17:28

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար վերջին 3,5 տարիներին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տրամադրել է 6,5 մլրդ դրամի 100 վարկ:
Ամփոփելով 2012 թ. աշխատանքը, վարկային կազմակերպությունը հայտարարել է, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն իր
գործունեության ընթացքում մոտ 250 նոր աշխատատեղ է ստեղծվել, ֆինանսավորվող ծրագրերի իրագործման արդյունքում դրանց թիվը կավելանա ևս 100-ով:
Ըստ կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի, վարկային կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և տարածաշրջանների համաչափ զարգացմանը, հուսալի գործընկեր դառնալ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատերերի համար։ «Ընկերությունը ֆինանսավորում է այն ծրագրերը, որոնք նպաստում են լրացուցիչ աշխատատեղերի , նոր արտադրության ստեղծմանը կամ արտադրության ընդլայնմանը, ներմուծմանն ու արտահանմանը»,- նշել է Ա. Բադալյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ վարկային կազմակերպության ուշադրության կենտրոնում են մարզային արդյունաբերողները, վարկային գումարների 51 տոկոսը տեղաբաշխված է մարզերում, որից 10 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, 83,2 տոկոսը` արդյունաբերությանը, իսկ մնացած մասը՝ այլ ոլորտներին`սննդի վերամշակմանը, դեղագործության և հանքագործության զարգացմանը։ Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց` անշարժ և շարժական գույքի գրավի դիմաց։ Վարկային գումարների 49 տոկոսն ուղղվում է մայրաքաղաքի ՓՄՁ-ին, մնացած գումարները մարզերում են ներդրվում:
Անդրադառնալով 2013-ի ծրագրերին՝ Արթուր Բադալյանը նշել է, որ «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունը մտադիր է 3 մլրդ դրամի վարկեր տրամադրել:
Նշենք`վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով, երկամյա արտոնյալ շրջանով և 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
2012 թվականին վարկային կազմակերպությունը 435 մլն դրամ հաշվառված տոկոսադրույք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Իր հերթին ֆինանսների նախարարությունը «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրել է 6,4 մլրդ դրամ վարկ` ռուսական կայունացման վարկի շրջանակներում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ