Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Պուտինը՝ ռուսական համազգեստով

Պուտինը՝ ռուսական համազգեստով
26.09.2012 | 15:46

Անսպասելի և խիստ ուշագրավ մի երևույթ է նկատվում ռուս ազգայնական լրատվաոլորտում: Վերջին երկու դարերի իրենց բոլոր ազգային աղետների մեջ ռուսները մեղադրում են հրեաներին, սակայն հետխորհրդային անցած քսան տարում տպագիր թե հրապարակային ելույթներում նրանք խուսափում էին (վախենում էին) օգտագործելուց «հրեա» բառը, բավարարվում էին ակնարկներով: Բայց ահա մի քանի ամսում պատկերը փոխվում է, և հատկապես ռուս գրողներն ու լրագրողներն իրենց «ոխերիմ թշնամուն» անվանում են իր իսկ անունով: Ի՞նչ է պատահել: Այս հարցին պատասխանելու համար տեղին կլիներ ծանոթանալ ռուս-հրեական հակամարտության որոշ կողմերին: Այն, ինչ կներկայացվի, իրադարձությունների զարգացման ռուսական պատկերացումներ են:

Որո՞նք են ռուսների կողմից հրեաներին ներկայացվող հիմնական մեղադրանքները: Լիբերալ հրեական գաղափարախոսությունը Ռուսաստան թափանցեց XIX դարի վերջին - XX դարի սկզբին, և մի քանի տասնամյակում, համաշխարհային հրեական կապիտալի հովանավորությամբ, տապալվեց Ռուսական կայսրությունը: Լենինյան (հրեական) գվարդիան, դաժանորեն ոչնչացնելով ռուս մտավորականությանը, ազնվականությանը, հոգևորականությանը, կազակությանը, ցարական բանակը և այլն, խնդիր էր դրել Ռուսաստանում ստեղծելու հրեական պետություն` «Իսրայել-1»: Սակայն Իոսիֆ Ստալինը 30-ական թվականների բռնություններով և 37-ի ահաբեկությամբ կանգնեցրեց ու ոչնչացրեց այդ մեքենան, կառուցելով իր կայսրությունը` ռուս վերնախավով:
Սակայն 90-ական թվականներին հրեաներին հաջողվեց ռևանշ վերցնել և, ռուս ազգայնականների արտահայտությամբ, իրականացնել XX դարի Հրեական մեծ հեղափոխությունը, կարողացան սկզբում փլուզել ԽՍՀՄ-ը, այնուհետև ծնկի բերել Ռուսաստանը: Պերճախոս է հայտնի հրեա քաղաքագետ Լ. Ռաձիխովսկու խոստովանությունը. «Հենց հրեաները դարձան այն արևմտամետ լիբերալ-դեմոկրատական հեղափոխության գլխավոր գաղափարախոսները, որն ավերեց վիթխարի կարմիր կայսրությունը։ ԽՍՀՄ-ը «սեփականաշնորհման» անվան տակ իրականացրեց ռուս ժողովրդի թալանը և, ի վերջո, երկրի լիակատար իշխանությունը հանձնեց հրեաներին»: Արդեն Ելցինի ժամանակ շրջանառության մեջ դրվեց իսրայելական «Երկրորդ Խազարիա» ստեղծելու նախագիծը: Նոր կյանք առավ ռուս էթնոսն այլասերելու և վերացնելու գերխնդիրը, որ շարունակվում է ահա արդեն երկու տասնամյակ: Իսրայելցի պատմաբանների կարծիքով, Խազարիան ներկայիս Ռուսաստանի տարածքն է, և հրեաներն իրավունք ունեն իրենց համարելու ռուսական պետականության ժառանգորդներ ոչ նվազ չափով, քան ռուսներն ու թաթարները:
Ռուս ազգայնական մտքի այս պատմական «էքսպրոմտից» հետո վերադառնանք նրանց համեմատական աշխուժացման վերոհիշյալ պարագային: Ամեն ինչ կապված է Վլադիմիր Պուտինի երրորդ «հառնումի» հետ: Վերընտրվելուց հետո իր ծրագրային ելույթներում արած որոշ հայտարարություններով, որ Ռուսաստանում ձևավորված եզակի քաղաքակրթության հիմքը ռուս ժողովուրդն է, ռուս մշակույթը, որ պետության պատմության մեջ մեծ է ուղղափառության դերը և այլն, Պուտինը ռուսների մեջ հույս արթնացրեց, որ պետության ղեկավարի նոր աշխարհայացքը կդառնա ռուսական ինքնության ու ինքնագիտակցության առողջացման մաքառումների առաջին փուլի հիմքը:
Բայց ինչո՞ւ հենց այժմ Պուտինի մոտ երևան եկան նկատելի փոփոխություններ երկրի կյանքում ռուսների դերի հարցում, ինչո՞ւ այդքան տևական էր նրա ռուսամետության էվոլյուցիան: Հարկ է այստեղ անդրադառնալ Պուտինի և հրեաների փոխհարաբերությունների որոշ մանրամասներին: Ելցինից նա ժառանգություն ստացավ կիսաքանդ մի պետություն` ավերված ու թալանված էկոնոմիկա, դատարկ գանձատուն, կազմալուծված բանակ, հուսալքված ժողովուրդ և այլն: Բայց պարզվեց, որ նրա համար ամենադժվարը երկրի իշխանությունն իրապես տնօրինող հրեա օլիգարխների, մասնավորապես գերհղփացած Բորիս Բերեզովսկու, Վլադիմիր Գուսինսկու և Միխայիլ Խոդորկովսկու սանձահարումն էր: Պուտինն ընդունեց մարտահրավերը:
Առաջինն ընկավ Բերեզովսկին, թեև թվում էր` «գորշ կարդինալն» իր միլիարդներով ու մասշտաբային մեքենայություններով հզոր հակառակորդ է: Բանն այն է, որ վերջինս կապված էր ոչ այնքան հրեական կազմակերպությունների, որքան արևմտյան հետախուզական կենտրոնների հետ: Նա զգաց, որ հազիվ թե իրեն հաջողվի հակադրվել «նենգ չեկիստին», և գերադասեց ճողոպրել Լոնդոն` իր հովանավորների մոտ:
Շատ ավելի բարդ էր Գուսինսկու մեկուսացումը: Նույնպես լինելով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` մեդիա-մագնատ, Գուսինսկին գլխավորում էր Ռուսաստանի հրեական կոնգրեսը, Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահության անդամ էր: Այսինքն, Պուտինը պիտի գործ ունենար հզոր ու ազդեցիկ հրեական միավորումների հետ: Այստեղ մի փոքր նահանջ կատարենք, պարզելու համար մի հանգամանք: Ռուս մտավորականության մի մասի կարծիքով, ճիշտ չէ համաշխարհային հրեական համայնքը ֆետիշացնել ու ներկայացնել որպես միակուռ քաղաքական ուժ։ Նա էլ իր մեջ ունի ներքին հակասություններ ու կոնֆլիկտներ, ինչի հավաստումն էլ դարձավ Պուտինի գործելակերպի արդյունավետությունը: Իշխանության հաստատման անողոք գոտեմարտում նրան պետք էր դաշնակից ու, առաջին հերթին, հենց հրեական ընդերքում: Պուտինի ընտրությունը կանգ առավ առաջին հայացքից յուրօրինակ, հուդայական արմատական թալմուդիստների հասիդական մի աղանդի վրա, որը, սակայն, քանակապես փոքրամասնություն կազմելով ժամանակակից հուդայականության մեջ, առանձնանում է իր մեծ հարստությամբ ու ազդեցությամբ: Ընդառաջ գնալով ռուսաստանցի հրեաների մեջ գերիշխող դիրք գրավելու հասիդների նկրտումներին, Պուտինը հատուկ ստեղծեց Ռուսաստանի հրեական համայնքների դաշնություն հասիդների ռաբի Բեռլ Լազարի գլխավորությամբ: Վերջինս այնուհետև հռչակվեց Ռուսաստանի գլխավոր ռաբբի: Խիստ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Բեռլ Լազարը վստահելի հարաբերությունների մեջ էր Ռոտշիլդների` նշանավոր հրեական ֆինանսական դինաստիայի հետ: Իսկ Ռոտշիլդները շահագրգռված չեն, որ Ռուսաստանը դառնա ԱՄՆ-ի վասալը, քանզի, հզոր մրցակիցներ չունենալու դեպքում, ամերիկյան անգլո-սաքսոնական վերնախավը, ստրատեգիական դաշինք կնքելով իսլամիստների հետ, իր աշխարհաքաղաքականության մեջ կարող է նվազեցնել Իսրայելի դերը: Միաժամանակ կարող է վտանգի ենթարկվել հրեական անդրկուլիսային գլոբալ ցանցը:
Սակայն շատ շեղվեցինք: Ահա և, հենվելով այս ուժերի վրա (ո՜վ էր Գուսինսկին Ռոտշիլդների դեմ), Պուտինը, որոշակի ֆինանսական զիջումներ անելով, չեզոքացրեց նաև Գուսինսկուն, սրան էլ «ճանապարհելով» Իսրայել:
Եվ վերջապես հերթը հասավ ամենաագրեսիվ օլիգարխին` Միխայիլ Խոդորկովսկուն: Այն տարիներին նա սերտ հարաբերությունների մեջ էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ: Ծրագրված էր Պետդուման` պառլամենտը, կաշառելու միջոցով փոփոխություն մտցնել ՌԴ Սահմանադրության մեջ և, պետությունը նախագահականից վերածելով պառլամենտականի, վարչապետ ընտրել Խոդորկովսկուն: Պիտի սկսվեր ընկերությունների տեսքով Ռուսաստանի վաճառքը Արևմուտքին: Այսինքն, Խոդորկովսկու խնդիրն էր վերացնել այն միակ քաղաքական ինստիտուտը` նախագահականը, որն ի վիճակի էր խանգարելու օլիգարխների (հրեաների) բացարձակ իշխանությանը Ռուսաստանում: Պուտինը հասկանում էր, որ հապաղել չի կարելի, որ դրված է քաղաքական գործչի իր կենսունակության հարցը: Եվ նա չսեթևեթեց, ինչպես ասում են, գնաց «վաբանկ»: Շուտով Խոդորկովսկին հայտնվեց բանտում` մեղադրվելով ֆինանսական ու քրեական բազում հանցագործությունների մեջ: Չօգնեցին ո՛չ նրա հրեական ծագումը, ո՛չ լիբերալ մամուլի բարձրացրած վայնասունը, ո՛չ էլ համաշխարհային «առաջադեմ» հասարակայնության երևելի ներկայացուցիչների միջամտությունը: Խոդորկովսկու հարցում նա անդրդվելի է առայսօր:
Եվ այսպես, Ռուսաստանի կառավարման երրորդ շրջանում Պուտինը չունի նախկին հակառուսական օլիգարխիական խնդիրները: Բայց ինչքան է իրական «ռուսապաշտ Պուտինի» կերպարը, դժվար է ասել: Անշուշտ, նրան հաջողվեց հսկայական ուժերի լարումով վերականգնել ավանդական ռուսական պետությունը, որքան էլ այն թերի լինի: «Սակայն,- գրում է ռուս գրող Ալեքսանդր Պրոխանովը, հակառակորդը չի ննջում: Հրեական կապիտալը և համաշխարհային հրեությունը երազում է ստեղծել իր թագավորությունը, իր տաճարը: Լիբերալ մեքենայի հարվածները հզոր են ու դիպուկ, անսպառ է էներգիան, որ նա քաղում է պատմական ընդերքից: Այդ մեքենան փորձարկված է բազում մարտերում, հագեցած է ունիվերսալ տեխնոլոգիաներով: Այն կառավարում են փայլուն ինտելեկտուալներ, մարդաբաններ ու քաղաքագետներ, քաոսի, կերպարների տեսության գիտակներ, արվեստագետներ, պոետներ: Լիբերալների թիկունքին կանգնած է ողջ համաշխարհային բանկային համակարգն իր հսկայական հումանիտար և ռազմական գերտեխնոլոգիաներով: Լիբերալները ելել են ռուսական կյանքի հիմքի` ուղղափառության դեմ: Նրանք ձգտում են պղծել ու ջարդել խաչը, սակայն ջարդված խաչի փոխարեն կարող են ստանալ սվաստիկա»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 7431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class="footer-logo">.