ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Դելֆինների և կետերի «խրախճանքը»

    Դելֆինների և կետերի «խրախճանքը»

    27.03.2013| 15:01
    Բրազիլիա։ Սանտա Մարիա քաղաք։ Kiss գիշերային ակումբ։ Հունվարի 27-ի գիշեր։ 250-ից ավելի զոհ։ Եվ սգո օրեր ֆուտբոլի և սուրճի, կառնավալների և Ամազոնի հայրենիքում։ Պատճառը մի քանի ստահակների մոլուցքն էր` գումարներ վաստակել ցանկացած գնով։ Այս պարագայում` հրավառության կազմակերպմամբ։
  • Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

    Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

    26.03.2013| 12:54
    Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ցեղասպանության պահանջներում մենք թերագնահատում ենք մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային, կամ առնվազն սուբյեկտիվ ենք: Մինչդեռ փաստ է, որ այդ երկիրը մտնում է աշխարհի 20 առաջատար պետությունների ցանկի մեջ և զարմացնում մասնագետներին իր դինամիկ տնտեսական (և ոչ միայն) զարգացմամբ: Մոսկվայաբնակ իսրայելցի մի քաղաքագետ, որին երբեք թուրքամետ չես համարի, վերջերս լինելով Թուրքիայում և ուսումնասիրելով նրա ներքին ու արտաքին քաղաքականության «ճկուն ու նենգ» յուրահատկությունները, այդ երկիրը համարում է ամենաուշագրավն ու ամենահետաքրքրականը աշխարհաշրջանում:
  • Քաղաքական սեզոնի  վերջին «ճակատամարտը»

    Քաղաքական սեզոնի վերջին «ճակատամարտը»

    26.03.2013| 00:38
    2013-ի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները «քաղաքական մրցավազքի» վերջին ստուգատեսն է, որին ընդառաջ հայաստանյան քաղաքական ուժերը լրջագույն պատրաստություններ են տեսնում:
  • Շերխանն ու Մաուգլին (նոր հայկական հեքիաթ)

    Շերխանն ու Մաուգլին (նոր հայկական հեքիաթ)

    22.03.2013| 12:49
    Գարունը զարթոնք է։ Զարթոնքը` շարժում։ Շարժումն էլ, այո՜, կռահեց իմ թանկագին ընթերցողը, շարժումը, ի վերջո, իշխանություն է։ Գարուն է ու ծիրանենին, ահավասիկ, պտղակալել է, ավելի ստույգ` բողբոջել։ Եվս մի քանի մեղմանուշ գիշեր և ծիրանենին կծաղկի։ Բնականաբար, առաջին ծաղկած ճյուղը պետք է հայտնվի Թատերական հրապարակի հյուսիս-արևմտյան աղեղում, ուր հանգրվանել է տիար Րաֆֆին։ Այո՜, գարունը զարթոնք է, զարթոնքը ուղեղագալարների շարժում, շարժումն էլ ճանապարհ դեպի կրկես։ Ո՛չ, ոչ մի կրկես, պարզապես հիշեցի աննման Լեոնիդ Ենգիբարյանին և նրա անուշահամ դերը համանուն ֆիլմում։
  • «Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև  բարձրաճաշակ արվեստ

    «Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև բարձրաճաշակ արվեստ

    22.03.2013| 00:41
    Վերջին քաղաքական իրադարձությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ «կես միլիոն իրական ձայների» մասին պատեհ և անպատեհ առիթներով բարձրաձայնող ԲՀԿ-ն այնպիսի ոչ նախանձելի իրադրության մեջ է հայտնվել, որ փորձում է ծայրահեղ ընդդիմության դիրքերից շահել ընտրազանգվածի սրտերը: Մինչդեռ 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում հնարավոր է նախընտրական քարոզարշավ իրականացնել և կես միլիոնից ավելի ձայներ ստանալ առանց տրակտորների և «բարեգործության»:
  • Ինչպես ավարտել  ղարաբաղյան պատերազմը

    Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը

    22.03.2013| 00:06
    Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
  • Հացադուլով դեպի կառափնարան

    Հացադուլով դեպի կառափնարան

    15.03.2013| 12:55
    Արմավիրի քաղաքապետի հրաժարականն այդպես էլ չընդունվեց։ Այնինչ քաղաքապետն առաջին հայրենասիրական քայլն էր կատարում։ Նրան չհասկացան և չգնահատեցին։ Կառավարությունը պարտադրեց տուրք չտալ զգացմունքներին և շարունակել Արմավիրի բռնադատումը։
  • Հուսանք` Ձեր հոգու խորքում  ընդունում եք, որ չեք հավաքել  անհրաժեշտ քվե

    Հուսանք` Ձեր հոգու խորքում ընդունում եք, որ չեք հավաքել անհրաժեշտ քվե

    15.03.2013| 00:01
    Ցավալի է, երբ ժողովուրդը դառնում է անկառավարելի, երբ միջակությունները և անհավասարակշիռ տգետները քարեր են նետում մեծությունների վրա: Կարդում ես լրագրերը, կայքէջերը և ապշում մարդկանց անլրջությունից, անտեղի ժողովրդահաճությունից, ենթադրյալ կեղծիքները մեծածավալ կեղծարարության վերածելու մոլեռանդությունից: Մեծամասշտաբ կեղծարարությամբ ու անհանդուրժողականությամբ մոլորվածները մեղադրում են ազնվասիրտ, հայրենասեր, հանճարեղ Շառլին, մեծ մտավորականներ, հայրենիքի բախտով մտահոգ Սոս Սարգսյանին, Ռազմիկ Դավոյանին, հայ հոգևոր առաջնորդներին, նաև ողջ աշխարհի ղեկավարներին` ինչպես եք համարձակվում շնորհավորել Սերժ Սարգսյանին` որպես ընտրված նախագահի. զարմանք բան է, ողջ աշխարհը ճանաչում է ընտրությունների իրավաչափ լինելը, բացի օրուգիշեր ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ճամարտակող, ժողովրդական զանգվածներին հրահրող «հրապարակախոսներից» և նրանց ձայնակցող ալիևշչինայից:
  • Ինչու է ընդդիմությունը պարտվում

    Ինչու է ընդդիմությունը պարտվում

    06.03.2013| 23:20
    Հայաստանում բոլոր ընդդիմությունները, սկսած 1996 թվից, խոսել են թալանից, կեղծված ընտրություններից, համակարգի փոփոխության անհրաժեշտությունից, ժողովրդի համախմբման դեպքում հաղթանակի հասնելու հնարավորությունից: Արդյունքում, սակայն, միշտ հաղթել է իշխանությունը, նույնիսկ ժողովրդի այնպիսի համախմբման դեպքում, որ տեղի ունեցավ 2003 և 2008 թվականներին:
  • Ի՞նչ են անելու «բարև»-ից հետո

    Ի՞նչ են անելու «բարև»-ից հետո

    05.03.2013| 15:27
    Չգիտեմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցներն իրո՞ք հավատում են իրենց իսկ լեզվով ասած` «բարև»-ի հեղափոխությանը, թե ոչ, բայց որքան ձգվի այդ «հեղափոխությունը», այնքան ամեն ինչ անհամանալու է, ինչպես լինում է բոլոր չծրագրված գործողությունների դեպքում: Եվ հերթական անգամ ժողովուրդը ստիպված է լինելու հուսախաբ հեռանալ Ազատության հրապարակից: Իսկ թե ինչու հուսախաբ` խոսենք փաստերով: