Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Միայն թվեր

Միայն թվեր
17.05.2012 | 04:13

Ապրիլին, մարտ ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,4 տոկոս գնանկում` պայմանավորված բանջարեղենի, կարտոֆիլի, կենդանական, բուսական յուղերի և շաքարավազի գների նվազման հետ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլին, 2011 թվականի նույն ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրված գնանկումը 7,6 տոկոս է, խառը կանաչեղենինը` 21,1, վարունգինը` 18,6, սմբուկինը` 11,6, սխտորինը` 7,6 տոկոս: Միաժամանակ, ապրիլին` մարտի համեմատությամբ, նվազել են ճակնդեղի ( 6,0 տոկոս), պոմիդորի ( 5,8), գազարի (3,7 տոկոս), գլուխ սոխի ( 2,0), կաղամբի (0,9), կարտոֆիլի (0,6 տոկոս) վաճառքի գները: Դրան զուգահեռ, բողկի գինն աճել է 2,2 տոկոսով, կանաչ պղպեղինը` 4,5, իսկ սնկինը` 5,5 տոկոսով:
Ապրիլին, 2011 թվականի ապրիլի համեմատ, մրգային ապրանքախմբում արձանագրվել է 27,5 տոկոս գնանկում, իսկ 2012 թվականի մարտի համեմատ` 0,5 տոկոս գնաճ: Այսպես. ապրիլին, մարտի համեմատ, ադամաթզի գինն աճել է` 0,8, նարնջինը` 1,4, չամիչինը` 3,5, մանդարինինը` 12,0, տանձինը` 13,5 տոկոսով, արքայանարնջինը` 14,1, նռանը` 32,5 տոկոսով: Դրա փոխարեն խաղողի գինը նվազել է 13,6, խնձորինը` 7,5, կիտրոնինը` 2,2 տոկոսով:
Կենդանական և բուսական ծագմամբ յուղերի ապրանքախմբում ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատությամբ, արձանագրվել է 1,7 տոկոս գնաճ, իսկ մարտի համեմատ` 1,6 տոկոս գնանկում: Ըստ նույն աղբյուրի, նշված գործոնը հիմնականում պայմանավորված է կարագի` 2,8, և բուսական յուղի (արևածաղկի) 1,7 տոկոս գների նվազումով: Նշենք, որ ապրիլին, 2011 թվականի նույն ամսվա համեմատությամբ, 18,4 տոկոսով աճել է շաքարավազի միջին գինը, իսկ մարտի համեմատ` նվազել 1,5 տոկոսով:
Ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, կաթնամթերքի ապրանքախմբում նույնպես արձանագրվել է 3,3 տոկոս գնաճ, իսկ մարտի համեմատ` 1,0 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորված է «Լոռի», «Չեդեր» և «Չանախ» տեսակի պանրատեսակների` համապատասխանաբար` 5,7, 2,6 և 2,4 տոկոս գնային նվազումով:
Ապրիլին, 2011 թ. նույն ամսվա համեմատ, ձվի միջին գինը հանրապետությունում աճել է 4,6, իսկ այս տարվա մարտի համեմատությամբ նվազել` 0,7 տոկոսով: Ձկնամթերքի շուկայում ապրիլին, 2011 թվականի ապրիլի համեմատ, արձանագրվել է 3,8 տոկոս գնաճ, իսկ 2012 թ. մարտի համեմատ` 0,4 տոկոս գնանկում: Նշված գործոնը հիմնականում պայմանավորված է իշխան ձկնատեսակի 1,5 տոկոս գնի նվազումով: Մսամթերքի գինը ապրիլին, 2011 թ. ապրիլի համեմատ, աճել է 10,7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` նվազել 0,2-3,5 տոկոսով:
Ըստ նույն աղբյուրի, ապրիլին, մարտի համեմատությամբ, հանրապետությունում 0,1 տոկոսով աճել են սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, ծխախոտի գները, իսկ հացամթերքի, հրուշակեղենի ապրանքախմբերում պահպանվել է նախորդ ամսվա գների մակարդակը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ