«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Արա Ալոյան. «Հեքիաթ, հեքիաթ պապս ա», կամ քաղաքական ջրիկություն

Արա Ալոյան. «Հեքիաթ, հեքիաթ պապս ա», կամ քաղաքական ջրիկություն
13.12.2012 | 12:42

Մի անեկդոտ կար, եթե հիշում եք. աշխարհի ամենածույլ մարդն ամենահիմար մարդուն խնդրում է իր փոխարեն ջուր խմել, վերջինս հետ է գալիս ու ասում, որ ծույլի փոխարեն կեղտաջուր է խմել:

Քաղաքական ներկա զարգացումներում նման բան չե՞ք նկատել, միայն թե ավելի վատ սցենարով. դանդալոշը չի ուզում ջուրը մտնել, ջուր խմել, իսկ նրա փոխարեն խմողն էլ համ ինքն է հիմար, համ՝ ուզում է հիմարացնել ժողովրդին.... Չէ, իրենց պատկերացմամբ՝ ընտրազանգվածին:
Ի դեպ, հայ-ռուսական դիլեման, թեկուզ հեքիաթային ժանրում, ակտուալ է դարձել և ընդհանուր հայտարարի իմաստախոսկան տարրեր ունի. մեր հյուսիսային բարեկամը, «Ալյոնուշկայի» բերանով, ասում է. "Не пей, Уванушка, квзликом станешь": Հայերս էլ ասում ենք` «մարդ նույն գետը երկու անգամ չի մտնի»: Բայց դե մի անգամ պիտի մտնի՞, որ...մարդ դառնա:

Դիտվել է՝ 4682

Մեկնաբանություններ