«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ
30.03.2012 | 00:00

Չնայած համաշխարհային տնտեսության մեջ քիչ չեն այն օրինակները, երբ պետությունն իր առջև դնում է հավակնոտ նպատակներ, սակայն քիչ չեն նաև ձախողումները: Ոմանք ջանում են նմանակել զարգացած երկրների նվաճումներն ու հաջողությունները, մյուսները փորձում են օգտագործել միջազգային կազմակերպությունների մշակած մոդելները, երրորդները կառուցում են իրենց հնարավորություններին չհամընկնող նախագծեր: Ակնհայտ է , որ դատապարտված են ոչ միայն վերը թվարկված փորձերը, ինչը բազմիցս ապացուցվել է պատմությամբ, այլև նրանք, որոնք տնտեսական զարգացման մեջ հասնում են հաջողության` զոհաբերելով փաստացի քաղաքական անկախությունը: Այդպիսի օրինակները, ցավոք, նույնպես քիչ չեն:
Մեր համոզմամբ` հետխորհրդային տարածքի երկրները ոչ թե նախանձով պետք է վերաբերվեն զարգացած երկրներին, այլ կոորդինացնեն իրենց փորձերը, համատեղ մշակեն և իրականացնեն ծրագրեր ընդունելի սկզբունքներով և, որ ոչ պակաս կարևոր է, սովորեն միմյանցից:
Այն ժամանակ, երբ անցումային տնտեսություն ունեցող շատ երկրներ փրկություն են փնտրում Արևմուտքում, Ղազախստանը, Ճապոնիայի, Չինաստանի և Թաիլանդի օրինակով, ջարդում է հին կարծրատիպերը և սովորեցնում իր մրցակիցներին ու գործընկերներին, որ միշտ չէ, երբ «գաղափարները ծնվում են Արևելքում, բայց իրականացվում են Արևմուտքում»: Շատ գաղափարներ, պլաններ և նախագծեր այստեղ վաղուց դարձել են իրականություն:
Վերլուծելով վերջին երկու տասնամյակների հաջողությունները, ակամայից հարց ես տալիս` ո՞րն է նրանց գաղտնիքը, և արդյո՞ք դա օրինաչափություն է:
Եվ այսպես, որո՞նք են Ղազախստանի դասերը:
Դաս առաջին. ներտնտեսական արդյունավետ ինտեգրում: Քաղաքական և ֆինանսական վերնախավի կոնվերգենցիայի փոխարեն, ինչը հանգեցրեց քաղաքական և տնտեսական խոր ճգնաժամի, օրինակ, 1988-ին Արգենտինայում, Ղազախստանում նկատվում են տնտեսական և ֆինանսական կապիտալի միաձուլման միտումներ, ինչը խթանում է տնտեսության դինամիկ զարգացումը: Տնտեսական բարեփոխումների առաջին տարիների (1992-95 թթ.) դժվարություններից և փորձություններից հետո երկիրը հասավ տնտեսության զարգացման հաստատուն ցուցանիշների: Աճեց ոչ միայն ՀՆԱ-ի ծավալը (միջին տարեկան ցուցանիշը մոտ 10 տոկոս), այլև նկատելիորեն բարելավվեց որակական ցուցանիշը` բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, որը 1994-ին կազմել է 7 հարյուր ԱՄՆ դոլարից քիչ ավելի, 2011-ի հունվարի 1-ի դրությամբ աճել է ավելի քան 12 անգամ և գերազանցել 9 հազար ԱՄՆ դոլարը:
Դաս երկրորդ. ազգային ինքնատիպության պահպանում և զարգացում: Տնտեսության կառավարումը կախված չէ ներքին «դեղատոմսերից» և մոդելներից: Կառուցվում է իրական ազգային տնտեսություն` հաշվի առնելով երկրի մրցունակ նախապատվությունները և առանձնահատկությունները: Եթե բազմաթիվ հետխորհրդային երկրներում, մի շարք միջազգային կառույցների երաշխավորությամբ անտեսված են տեղական սովորույթներն ու պայմանները, ապա Ղազախստանում հատկապես ժողովրդի ինքնատիպությունը և պետությունը դրականորեն են ազդում երկրի քաղաքական և տնտեսական կուրսի մշակման և իրականացման վրա:
Դաս երրորդ. ժառանգած արժեքներ: Չի կարելի չխոսել հաստատուն զարգացման այնպիսի կարևոր ինստիտուտի և երաշխավորի մասին, ինչպիսին սերունդների թողած արժեքների, ղեկավարության և տնտեսագիտական ծրագրերի ժառանգումն է: Այն ժամանակ, երբ Համագործակցության շատ երկրներում ստիպողական արագացված բարեփոխումների արդյունքում կասեցվեց տասնամյակներով կուտակված արդյունաբերական և գիտա-տեխնիկական առաջընթացը, Ղազախստանում, բոլոր օրինաչափ դժվարություններից և անկումային միտումներից հետո, երկրի ղեկավարի իրազեկությունը և փորձը որոշիչ դեր կատարեցին ազգային հարստության պահպանման և բազմացման գործում: Դրա հետ մեկտեղ պահպանվեցին ղազախստանցիների ոչ միայն տնտեսական, այլև բարոյական արժեքները` սովորույթներն ու ավանդույթները:
Դաս չորրորդ. սոցիալական գործոնի կարևորումը: Դաս, որի արմատները վերադառնում են դեպի պատմական անցյալ: Խոսքը մարդու (սոցիումի) կարևոր դերի մասին է, հանուն որի կատարվում են բոլոր բարեփոխումները: Հատկապես մարդու բարեկեցության համար են իրականացվել հավակնոտ բարեփոխումներ Գերմանիայում` «գերմանական հրաշք» անվամբ: Հատկապես տնտեսությունը` ուղղված ի շահ մարդու, սոցիալական շուկայական տնտեսությունը, ինչպես ցույց է տալիս փորձը, այսօր կարող է և պետք է դառնա վառվող ջահ համաշխարհային տնտեսության մեջ: Նայելով Ղազախստանի տնտեսական բարեփոխումներին, չի կարելի չտեսնել էական աճ այդ ուղղությամբ: Տարվում է նոր սոցիալական քաղաքականություն, մասնավորապես, սոցիալական մոդեռնիզացման ուղղությամբ, հասնելով դրանով նոր կյանքի որակի` եկամուտների փուլային ավելացման ճանապարհով: 2010-ին, օրինակ, կենսաթոշակների, կրթաթոշակների և բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերն աճել են 25 տոկոսով, 2011-ին` ևս 30 տոկոսով: 2012-ին կենսաթոշակների, կրթաթոշակների և բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի միջին չափերը կավելանան երկու անգամ` 2008-ի համեմատ: Սակայն ակնհայտ է, որ միայն կենսաթոշակների, կրթաթոշակների և բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն արմատապես չի լուծի սոցիալական խնդիրները: Կյանքի որակի անշեղ բարելավման համար առողջ միջավայր ձևավորվում է մրցունակ և ռիթմիկ տնտեսության մեջ զբաղվածության ավելացման հաշվին: Ղազախստանն ունի տնտեսության ինդուստրացման և տեխնոլոգիական զարգացման համար հստակ մշակված ռազմավարություն, որը հնարավորություն է տալիս իրականացնելու նաև զբաղվածության նոր ստրատեգիա: Նույնիսկ ճգնաժամի պայմաններում հնարավոր եղավ ապահովել բնակչության զբաղվածությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքը մի շարք քաղաքներում և գյուղերում: Նշանակալի է այն հանգամանքը, որ կառավարությունը բնակչության զբաղվածության ապահովման նոր ծրագիրը կյանքի է կոչում բիզնես միությունների հետ` արդյունաբերական կառույցներում աշխատել ցանկացողներին առաջարկելով մասնագիտական անվճար կրթություն: Դրանով փորձ է արվում յուրաքանչյուր ղազախստանցու հնարավորություն տալ մասնակցելու երկրի մեծածավալ ինդուստրացմանը: Սակայն սոցիալական խնդիրների լուծումը սրանով ևս չի սահմանափակվում, դրվում է խնամակալության հաղթահարման հարցը: ՈՒսանելի է, որ գործազուրկը ստանում է շնորհ ոչ թե նրա համար, որ ինքը գործազուրկ է, այլ նոր մասնագիտություն ստանալու համար: Ղազախստանում աղքատության խնդիրը փորձում են լուծել, ոչ թե մեղմացնել պետական նպաստների միջոցով: Պետությունն օգնում է միայն նրանց, ովքեր իրականում ի վիճակի չեն աշխատելու և չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց գոյությունը:
(շարունակելի)
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ