03.10.2013|
17:01
«Ես «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակից եմ և վստահ եմ, որ ոչ մի աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Երկու տարի առաջ էլ գրեթե այս նույն պատկերն ունեինք: Թեև խոստացվեց, որ գազի գնի սակագնի բարձրացում տեղի կունենա, բայց աշխատավարձերն այդպես էլ չբարձրացան: Ավելին, ամեն առիթով ոտնահարվում են աշխատակիցների իրավունքները: Ես ունեմ շատ լուրջ հիմքեր ու փաստեր և համոզված եմ, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը անհիմն կերպով կրճատվեցին 30 տոկոսով: Այսօր էլ մասսայական ձևով «ՀայՌուսգազարդ» ընկերությունը շարունակում է անօրեն, անհիմն կերպով աշխատանքից հեռացնել ընկերության աշխատակիցներին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով գազի գնի թանկացմանը, «ՀայՌուսգազարդ»-ի չկատարած խոստումներին և աշխատակիցներին անօրինական կերպով աշխատանքից հեռացնելու խնդրին, մտահոգվեց հասարակական գործիչ Սիլվա ԱԴԱՄՅԱՆԸ: