Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 
  • Ո՞վ ասաց, որ աքսիոմները պետք չէ ապացուցել. ոչինչ հավերժական չէ

    Ո՞վ ասաց, որ աքսիոմները պետք չէ ապացուցել. ոչինչ հավերժական չէ

    04.12.2012| 00:45
    Եթե Հայաստանի քաղաքական ուժերը չեն շտապում հիշել, որ փետրվարին երկրում նախագահական ընտրություններ են, կամ այնքան են շտապում, որ մոռանում են իրենց անելիքները, Ռուսաստանը և Եվրոպան, ինչպես ճշտապահ ժամապահներ, գիտեն տեղի, ժամանակի, իրադարձության համադրման կարևորությունն իրենց նպատակների համար:
  • Հիմա մենք վա՞գր ենք, թե՞ առյուծ

    Հիմա մենք վա՞գր ենք, թե՞ առյուծ

    04.12.2012| 00:25
    Իհարկե, կարելի էր լիքը ուրախանալ ու ասել, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը «բաշարում» է շախմատ խաղալ` առանց նարդու զառերի, նաև տիեզերակարգն է իր կողմից, և անկախական շարժումն ու չճանաչված երկրների դեմարշը հեղեղել է աշխարհը` Կատալոնիա, Շոտլանդիա, ԱՄՆ-ի նահանգներն են ոտքի կանգնել, իսկ Պաղեստինի` ՄԱԿ-ի դիտորդ-անդամ դառնալը, ինչպես ասում են, վերջն էր:
  • «Իշխանության փոփոխելիությունն» այն ավանդույթն է, որ չի համարձակվի  փոխել ՉԺՀ-ի ոչ մի ղեկավար

    «Իշխանության փոփոխելիությունն» այն ավանդույթն է, որ չի համարձակվի փոխել ՉԺՀ-ի ոչ մի ղեկավար

    04.12.2012| 00:20
    Վերջին տասնամյակների բոլոր քաղաքական իրադարձությունները` սկսած ԽՍՀՄ-ի փլուզումից և վերջացրած արաբական հարահոս հեղափոխություններով, կարծես հաստատում են քաղաքագիտության կանոններից մեկը` կայունությունը երաշխավորվում է իշխանության փոփոխելիությամբ։
  • ԱՄՆ-ն օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսությունում

    ԱՄՆ-ն օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսությունում

    04.12.2012| 00:12
    Ամերիկացիները միշտ մեծ ափսոսանքով են նայել Ադրբեջանում Թուրքիայի ունեցած ազդեցությանը։ Նավթի ու գազի այդքան կարևոր աղբյուրը, ինչպես նաև տարանցիկ երկիրը, չպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ։ Թեև Արևմտյան ընկերակցությունը խոսքով ողջունում էր Եվրասիայի մահմեդական երկրներում Թուրքիայի աշխարհիկ քաղաքական օրինակի տարածումը, այդուամենայնիվ, այդ երկիրը դիտարկվում էր իբրև ասիական, ու նրա չափազանց մեծ ազդեցությունն Ադրբեջանի վրա անցանկալի էր։
  • Շարքային քաղաքացու մղձավանջը հայրենասիրության համապատկերում

    Շարքային քաղաքացու մղձավանջը հայրենասիրության համապատկերում

    30.11.2012| 00:58
    Հանկարծ արթնանում եք ու տեղեկանում, որ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրապարակել իր կայացրած որոշումը: Մնում է սպասել մի քանի օր: Հետո հաջորդ հարվածը` Լևոն Տեր-Պետրոսյանն է հրապարակելու իր որոշումը:
  • Իսկ ԱՄՆ-ի նախորդ նախագահը` «был вовсе глупцом»

    Իսկ ԱՄՆ-ի նախորդ նախագահը` «был вовсе глупцом»

    30.11.2012| 00:45
    Չէ, չենք անդրադառնալու «Ռեգնումում» տպագրված այս մտքին, նրա առաջացրած ասոցիացիաներին` հնչեցված ԲՀԿ կողմնակցից, որովհետև ապրել ենք ու ապրելու ենք` հարգելով ու խոնարհվելով լրագրողական աշխարհի ոսկե կանոնի առաջ` լրագրողը լրագրողի դեմ չի գրում:
  • Նավթի ու գազի «ոսկե անձրևը», շատ հնարավոր է, շուտով կտրվի

    Նավթի ու գազի «ոսկե անձրևը», շատ հնարավոր է, շուտով կտրվի

    30.11.2012| 00:08
    Ժամանակին այնքան էլ ժողովրդավարություն չվայելող, ծայրաստիճան հակասական, բայց Քիսինջերի գնահատմամբ` ամերիկյան բոլոր նախագահներից միջազգային գործերում ամենախոր գիտելիքներն ունեցող Ռիչարդ Նիքսոնն ԱՄՆ-ի էներգետիկ անկախությունը հռչակեց որպես իր վարչակազմի նպատակ։ Եվ այնպես եղավ, որ այն ժամանակ դա օրախնդիր չդարձավ, և միանգամայն հասկանալի է, թե ինչու այն տարիներին աշխարհն ապրում էր էժան և դյուրամատչելի նավթի առատության պայմաններում։
  • «Խաղաղ արշավի» ու «կանաչ  ճանապարհի» տապալված հույսեր

    «Խաղաղ արշավի» ու «կանաչ ճանապարհի» տապալված հույսեր

    30.11.2012| 00:05
    ԱՄՆ-ն ու Թուրքիան, փաստորեն, երբեք չեն ծրագրել Թուրքիայի ռազմական ներկայություն Կենտրոնական Ասիայում` անգամ Աֆղանստանում ռազմական գործողության իրականացման կապակցությամբ: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը որոշ մտադրություններ, ճիշտ է, ունեցել է Ղրղզստանում և ՈՒզբեկստանում կառավարող վարչակազմերի դեմ իսլամական արմատականների ագրեսիայի ժամանակ Թուրքիայի սահմանափակ զորախմբի օգտագործման առնչությամբ:
  • Արտագաղթն ու հայկական օլիգարխիան

    Արտագաղթն ու հայկական օլիգարխիան

    29.11.2012| 16:45
    Հայաստանի իշխանության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը արտագաղթի կասեցումն է: Հայաստանից արտագաղթելու պատճառները բազմաթիվ են, որոնց մասին բավականաչափ խոսվել է, սակայն այդպես էլ պատասխան չի տրվել այն հարցին, թե ո՛րն է արտագաղթի հիմնական պատճառը:
  • Լռություն փոթորկից առա՞ջ,  թե՞ իրական փոթորկի կանխում

    Լռություն փոթորկից առա՞ջ, թե՞ իրական փոթորկի կանխում

    27.11.2012| 00:58
    Կարծես ամբողջ աշխարհը և մասնավորապես մեր տարածաշրջանը կարող են նորից թեթևացած շունչ քաշել. դեռ վերջերս անխուսափելի թվացող պատերազմը Իրանի հետ, երևում է, հետաձգված է։