Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 
  • Մաքսային միություն=Թուրքիա+Ադրբեջան-Հայաստա՞ն

    Մաքսային միություն=Թուրքիա+Ադրբեջան-Հայաստա՞ն

    03.11.2013| 13:44
    Դժվար է պատկերացնել ավելի քաղաքականացված ազգ, քան մենք ենք: Շարքային եվրոպացին կամ ամերիկացին կարող է չիմանալ, օրինակ, թե ով ով է իրենց կառավարությունում, և ընդհանրապես չհետաքրքրվել աշխարհի անցուդարձով: Մենք` ոչ: Մեծից փոքր պետք է իմանանք` ու՞ր գնաց նախագահը, ի՞նչ արեց և ինչպե՞ս արեց: Տեսախցիկի առաջ քնա՞ծ էր, թե ՞արթուն:
  • Աշխարհի  նոր «Cosa Nostra»-ն (մաս 3-րդ)

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 3-րդ)

    03.11.2013| 13:30
    Թուրքիայում «Գյուլենի գործոնի» ահագնանալու մասին կառավարության հսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների պնդումները, երևում է, հաստատվում են։ Եվ մնում է միայն գուշակել, թե արդյոք դրա հետևանքները կանդրադառնա՞ն թուրքական քաղաքական վերնախավի վրա։ Եվ ոչ միայն «քաղաքական վերնախավի», այլև տարածաշրջանի, հաշվի առնելով Գյուլենի գլխավորած «Նուրջուլար» աղանդի սերտ կապերը ամերիկյան ԿՀՎ-ի հետ։
  • «Քաղաքացիության  պարտավորություններով  թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»

    «Քաղաքացիության պարտավորություններով թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»

    03.11.2013| 13:15
    Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ինքը «կզարմացնի բնակչության շատ խավերի» և հրապարակել է «Ժողովրդավարացման փաթեթ», որը ներառում է մի շարք քաղաքական փոփոխություններ՝ ուղղված երկրի ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավմանը։ «Մենք անհրաժեշտ բարեփոխումներ կանենք և դա կանենք հանուն այն բանի, որ նոր հորիզոններ բացենք մեր երկրի առջև»,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ դրանք կծառայեն Թուրքիայի պատմության նոր փուլի բացմանը, սակայն խնդրել է չսպասել, թե «Ժողովրդավարացման փաթեթը» վայրկենապես կլուծի երկրում եղած բոլոր խնդիրները։
  • Մեր կյանքի  սքանչելիքները

    Մեր կյանքի սքանչելիքները

    03.11.2013| 12:41
    Չէ, ընդունեք, որ մեր օրերի խառնաշփոթն ուղղակի սքանչելի է: Սքանչելի բոլոր առումներով. նախ` Հայաստանը (հավանաբար վերջին անգամ) դրսևորում է իր անկախության արտոնությունները և ակտիվությունը, ապա` հանգամանալից ու համատեղ որոնում են Հայաստանի շահը ու չեն գտնում, որովհետև գտնել կամ կորցնել հնարավոր է գոյություն ունեցողը, իսկ Մաքսային միությունը ոչ մի կերպ չես համարի ավարտուն գոյություն (կամ` հաստատուն), առավել ևս Եվրասիական միությունը, որ պետք է գործի 2015-ի հունվարից, ինչպես հրովարտակում են Մաքսային միության լավատես անդամները: Իսկ առավել սքանչելին, որ հայտարարվում է, թե Մաքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել Թուրքիան, իսկ Թուրքիան հերքում է իր նման մտադրությունը: Հերքում է նաև Հնդկաստանը:
  • ՀԱՕԿ-ը, ՄՕԿ-ն ու Գագոն

    ՀԱՕԿ-ը, ՄՕԿ-ն ու Գագոն

    03.11.2013| 12:32
    Երեկ հանրությանն իր հայտնությամբ «հաճելիորեն» զարմացրեց հեռախոսազանգերին երբեք չպատասխանող, ՀԱՕԿ-ի բազում աշխատակիցների անօրինական գործից հանած Հրաչյա Ռոստոմյանը (ասում են` «ոսկե տղայի» ոսկե «ղալաթներին» առաջիկայում լուրջ անդրադարձ է լինելու)` յուր ահավոր մոնտաժված «ռոլիկով», թե` բա չեք ասի, չենք ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները ու պետք է մոռանանք զայն:
  • Ո՞Ւմ է պետք մանրագնդակի կարգավիճակը

    Ո՞Ւմ է պետք մանրագնդակի կարգավիճակը

    01.11.2013| 00:30
    Չէ, բայց լավն ենք հայերս: Ինչ ուզում եք` ասեք: Մենք ամեն տեղ ուզում ենք լինել: Եվ միաժամանակ: Մենք միշտ ուզում ենք, որ մեզնով հիանան: Միանշանակ` հիանան: Ընդունեն: Սիրեն: Ոնց ենք ուզում, որ մեզ սիրեն: Բայց մենք ոչ մեկին չենք սիրում: Մենք ուղղակի սիրել չգիտենք, ու հենց այդ պատճառով ուզում ենք, որ մեզ սիրեն: Մենք չգիտենք` ո՞րն է մեր շահը, բայց ուզում ենք, որ աշխարհը իր գործը թողած` պաշտպանի մեր շահը, մեր արդար դատը, մեզ արևի տակ տեղ տա:
  • Գայկովիչից  մինչև Ակոպիչ

    Գայկովիչից մինչև Ակոպիչ

    01.11.2013| 00:28
    Բոլորին հետաքրքրում է հարցը. ինչո՞ւ խոսեց Լևոն Հակոբիչը և ինչո՞ւ հատկապես հիմա: Պատասխանենք: ա) Պուտինի` Հայաստան կատարելիք այցին ընդառաջ պետք էր ոչ թե Լևոն Զուրաբյանի, այլ ավելի բարձր մակարդակում ասել` «գծում» ենք, ներկա ենք, քիչումիչ կանք: Պատրաստ ենք վիլնյուսյան գագաթնաժողովին մասնակցող Սերժ Սարգսյանի հախից գալու, թեկուզ մեր ծերունազարդ, ալեխառն վիճակին, եթե հանկարծ Սերժ Սարգսյանի մտքով անցնի ստորագրել ասոցացման համաձայնագիրը, ինչից դեռևս սաստիկ վախենում է Մոսկվան` անգամ Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն արագացված մուտքի պահանջից հետո:
  • Մեծ աղմուկ ոչնչից

    Մեծ աղմուկ ոչնչից

    01.11.2013| 00:07
    Ամենասկզբում, երբ տարբեր, այդ թվում էլեկտրոնային, լրատվամիջոցներով, ինչպես նաև տխրահռչակ «սոցիալական ցանցերով», սկսեց տարածվել հայտնի հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, ղարաբաղյան շարժման վետերան Զորի Բալայանի «Բաց նամակը»՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, անկեղծ ասած, չէր թվում, թե այդ նամակի տեքստը և հենց Զորի Բալայանի այդ քայլն այդքան տարօրինակ արձագանք կգտնեն և այդպիսի տարատեսակ գնահատականների կարժանանան։
  • Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

    29.10.2013| 00:03
    Մոտ մեկ տարի առաջ Նուրետտին Վերենը` Գյուլենի նախկին գլխավոր խորհրդականը, որն ավելի ուշ խզեց կապերը աղանդի հետ, մի մերկացուցիչ գիրք գրեց այդ կազմակերպության գործունեության մասին։ Նա հանցանշաններ է բերել հօգուտ այն բանի, որ Գյուլենը փող է ստանում ԿՀՎ-ից, պատմել է այն ավերիչ գործունեության մասին, որ 1990-ականներին կազմակերպությունը ծավալել էր Միջին Ասիայում։ Այդ գրքի շնորհիվ հանրությունն իմացավ նաև, որ նրա միջազգային կրթական ցանցի դպրոցներում աշխատում են ԿՀՎ-ի կադրային գործակալներ։ Եթե մենք վերլուծելու լինենք Գյուլենի աղանդի տարածման աշխարհագրությունը, ապա կհամոզվենք, որ այն ներկայացված է բոլոր այն երկրներում, ուր Ամերիկան շահեր ունի` Թուրքիայում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Սուդանում։
  • Երբ ավարտվում են տարբերակները

    Երբ ավարտվում են տարբերակները

    27.10.2013| 13:16
    Մի կաթիլ մեղրի պատմությունը հիշո՞ւմ եք: Որտեղի՞ց` ո՞ւր հասան: Ինչո՞ւ հասան: Ինչպե՞ս: Եվ` ո՞վ հետո մնաց: Լեգենդը` լեգենդ, բայց հիմա ավելի դաժան ժամանակներ են, որովհետև մեղրը կաթիլ-կաթիլ մեկ այստեղ, մեկ այնտեղ հոսում-կորչում է, ու եթե այսպես գնա` Հայաստանում մեղվաբուծության վերջը երևալու է: