20.12.2013|
00:08
Մինչ զանգվածային բողոքներն ՈՒկրաինայում սկսել են ոչ միայն ծավալվել, այլև իշխանությունների համար շատ վտանգավոր բնույթ կրել, երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ոչ միայն չհրաժարվեց Չինաստան կատարելիք այցից, այլև մեծ հույսերով մեկնեց այնտեղ։ Եվ դա, իհարկե, ոչ այն պատճառով, որ նրան քիչ էր անհանգստացնում երկրում սկսված «եվրահեղափոխությունը», և, անշուշտ, նաև ոչ այն պատճառով, որ նրա դիրքերը՝ կապված վերջին իրադարձությունների հետ, ամրապնդվել են, պարզապես ՈՒկրաինայի նախագահը Պեկին էր մեկնել ներդրումների շուրջ բանակցություններ վարելու համար, ընդ որում, այդ ուղևորությունից նա, ամենայն հավանականությամբ, մեծ սպասելիքներ ուներ։