Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կռվող առյուծ հայի տեսակին թշնամին չի հաղթել

Կռվող առյուծ հայի տեսակին թշնամին չի հաղթել
21.07.2024 | 17:25

Պետք է վերջ դնել այն խոսույթին, թե թշնամին ռազմի դաշտում հային հաղթել է:

Կռվող առյուծ հայի տեսակին թշնամին չի հաղթել:

Ցավոք, հայը դավաճանվել է «յան» վերջածանցով ազգանուն կրող չարչի վաճառականների կողմից:

Արցախը չի՛ ընկել, Արցախին դավաճանել են արցախատյաց տականքները:

Հեռու չէ այն ժամանակը, որ նույն հայը որն իբր թե պարտվել է թշնամուն, ունենալով բավարար և արդիական զենք ու զինամթերք կզզցնելու է թշնամուն, միայն թե հրամանատարությունը վերից վար լինեն հայրենասեր հայորդիներ, այլ ոչ թե փողին մեռած ստահակներ:

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3769

Մեկնաբանություններ