ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հոգևոր Հայաստանը կդառնա բացառիկ արժեք

 Հոգևոր Հայաստանը կդառնա բացառիկ արժեք
29.05.2024 | 13:24

ՀՀ-ում Սահմանադրական կարգի վերականգնումից հետո աներկբա կընդունվի ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ։

Արգելք կդրվի բոլոր տոտալիտար և քայքայիչ կազմակերպությունների և մոլեռանդ ուսմունքների վրա։

Քրիստոնեությունը կդառնա պաշտոնական և պետական կրոն, իսկ հոգևոր դասը ներկայացուցիչներ կունենա պառլամենտում։

Հանրակրթական դպրոցներում նորից կդասվանդվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ինչպես նաև կներդրվի «Բարոյագիտություն» առարկան։

Հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցչի նկատմամբ բռնությունը կամ այլ խուլիգանական արարքներ կորակվեն որպես ծանրացուցիչ հանգամանքներով կատարված հանցանքներ և խստորեն կպատժվեն։

Քրիստոնեական տոները` որպես ազգային համախմբման խթաններ, կդառնան պետական տոներ և մեծ շուքով կնշվեն ողջ Հանրապետությունում։

Հայաստանում կստեղծվի Կրոնի հարցերի և հոգևոր դաստիարակության նախարարություն, որը կնպաստի բնակչության դոկտրինալ բարոյակրթմանը և ներդաշնակ զարգացմանը։

Հանրապետության հրապարակը կդառնա ներազգային ապաշխարության և ինքնամաքրման հարթակ, որտեղ կհաստատվի ժողովրդի կամքը և միասնականությունը։

Սրանք ուտոպիստական մտքեր չեն, այլ շատ քաղաքակիրթ, այդ թվում` դեմոկրատական երկրներում ներդրված կառուցակարգեր` հայկական առանձնահատկություններով։

Այդ կերպ միայն Հոգևոր Հայաստանը կդառնա բացառիկ արժեք, այլապես մենք կտապալենք ամեն ինչ՝ հիմնովին և վերջնականապես:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ