Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Այս իշխանության տեղը հայոց տարեգրության սև մատյանում է

Այս իշխանության տեղը հայոց տարեգրության սև մատյանում է
09.05.2024 | 12:43

Ես 100 պատճառ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունից հեռանա, սակայն ոչ մի պատճառ չգիտեմ, թե ինչու նա պետք է մնա, շարունակի խաղաղության սին հույսով, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնել Ադրբեջանին, Հայաստանը խեղճ ու նվաստացած պահի։ Նա ուզում էր աննախադեպ լինել Հայաստանի պատմության մեջ, այդպիսին էլ եղավ․ աննախադեպ պարտությունների մատնեց Հայաստանը, աննախադեպ թվով զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ ունեցանք, նա կորցրեց Արցախը, աննախադեպ չափերի, տիեզերական չափերի ստեր տարածեց։ Յոթ ցավ, մեկ դարման՝ Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ, հողատու իշխանությունը պետք է հեռանա պատմության արխիվ, հայոց տարեգրության սև մատյան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ