Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հոգեբանական տեռոր սովորական հայ մարդու դեմ, ով հրաժարվում է լքել սեփական տունն ու տեղը

Հոգեբանական տեռոր սովորական հայ մարդու դեմ, ով հրաժարվում է լքել սեփական տունն ու տեղը
21.03.2024 | 10:38

Հայերեն բառերով բացատրեմ տեղի ունեցողը: Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում՝

Տավուշի մարզում, տեղակայաված է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսը: Հայաստանի ողջ պաշտպանական բնագիծը, Արցախի հանձնումից հետո, խախտված է: Հյուսիսարևելյան հատվածը ամենապաշտպանված, կահավորված և դիրքային առումով գերակայություն ունեցող հատվածն է: Փաստացի Ադրբեջանին հաջողվել է իր ռազմամարտավարական գերակայությունը հաստատել ողջ պարագծով, բացի այս հատվածից: Փաշինյանի կողմից ձեզ ջանասիրաբար ներկայացվող ադրբեջանական տեղանունների իմաստը նա է, որ շիրմայից այն կողմ իրական մոտիվը չերևա, այն է՝ ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական գծի լուծարումը: Ադրբեջանը նույնիսկ այդ ջանասիրությամբ չի խոսում այն գյուղերի մասին, որոնք իբր իրենցն էին, այլ պայմանական դրանք կոչում է չորս գյուղ, իսկ ՀՀ ղեկավարը ԱԺ ամբիոնից ադրբեջաներեն տարածքների անվանումներ է արտաբերում:

Խնդիրը բացարձակապես այդ գյուղն ու տարածքը վերադարձնելը չէ, տրամաբանությունը և մոտիվը հողն ու գյուղը հետ տալը չէ: Հայաստանի ղեկավարությունը ոչ թե գյուղ ու տարածք է ուզում տալ, այլ տալիս է հյուսիսարևելյան պաշտպանական գիծը: Ադրբեջանը դա է ուզում, դա է պահաջում:

Դուք ունեք երկրի ղեկավար, ով սկսել է ներքին տեռոր ոչ թե սեփական երկիրը պաշտպանել չցանկացողների դեմ, այլ սկսել է առայժմ հոգեբանական տեռոր սովորական հայ մարդու, գյուղացու դեմ, ով հրաժարվում է լքել սեփական տունն ու տեղը, պատրաստ է այն պաշտպանել, իսկ նրա պետության ղեկավարը ասում է որ, եթե չհրաժարվի այդ մտքից, ապա կդառնա պատերազմի մեղավոր:

Սա սյուրռեալիզմ չէ, սա իրականություն է: Սյուրռեալիզմ չէ, որ երկրի ղեկավարը հակառակորդ երկրի տարածքային վերականգնման համար պատրաստ է հակառակորդի տեղանուններ արտաբերել: Սյուրռեալիզմ չէ, որ երկրի ղեկավարը կարող է քանդել ռեալ և կանգուն պաշտպանական կոմպլեքսը, որ այդ նույն հայ մարդը մնա վտանգի տակ մենակ և լքի իր տունն ու տեղը:

Սա իրականություն է:

P.S. Գերմանական ֆաշիստական պրոպագանդան պատերազմի ժամանակ տարբեր մեթոդներով հոգեբանական ճնշման գործիքներ էր կիրառում քաղաքային մարտերում, բլոկադայի մեջ գտնվող և պարտիզանական պայքար մղող զինվորների և քաղաքացիների նկատմամբ: Թռուցիկերներ էին բաժանվում, և բարձրախոսներով ֆաշիստները ռուսերեն կոչ էին անում հանձնվել, քանի որ պայքարն անիմաստ է, նրանք շրջապատված են: Սյուռեալիզմ չէ, բայց այսօր այդ տեքստն ու թռուցիկը թշնամու անունից բաժանում է նա, ում դուք նշանակել էիք ձեզ պաշտպանող:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ