ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբեք չպիտի մոռանայինք, որ շրջապատված ենք 150 միլիոնանոց թշնամի թյուրքական էթնոսով

Երբեք չպիտի մոռանայինք, որ շրջապատված ենք 150 միլիոնանոց թշնամի թյուրքական էթնոսով
02.03.2024 | 20:51

Մենք պարտավոր էինք հրճվելու, որ դեռ ռուսին հետաքրքիր է Հայաստանի այս մի կտոր տարածքը։ Այդ հետաքրքրությունը մեր ապահովության, լինելիության երաշխիքն է։

Մենք երբեք չպիտի մոռանայինք, որ շրջապատված ենք 150 միլիոնանոց թշնամի թյուրքական էթնոսով, որն արդեն խլել է մեր տան մեծագույն մասը, մեր արյունը, մեր պատմությունն ու մշակույթը։ Եվ որին այդ ամենը հանգիստ վայելելուն խանգարում է մեր գոյությունը։

Այո՛, եթե մեզ իսպառ վերացնեն, ապա կդասվեն աշխարհի հնագույն ժողովուրդների շարքը, այս երկիրը կվայելեն որպես իրենց հայրենիք։

Եվ դա մենք չպիտի մոռանայինք։

Ահա այդ մոռացման պատճառով եմ այս ստահակին համարում դավաճան։

Մեր նախնիների մի քանի հարյուրամյակ փնտրտուքների և վերջապես աշխարհաքաղաքական ապրեցնող վեկտորի ուրացման պատճառով եմ այս տականքին համարում դավադիր դավաճան։

Մենք պարտավոր էինք ռուսի հետ իր հետաքրքրության շրջանակում կառուցել մեր ապահով երկիրը, զարգացած երկիրը, հզոր երկիրը։

Մեր նախնիների նման մենք պարտավոր էինք ռուսին առաջարկել աշխարհաքաղաքական այս վեկտորի է՛լ ավելի զարգացման տարբերակներ։

Ինչը, ցավոք, չարեցին մեր ռուսամետները։

Պարզապես այդքան ուղեղներում չկար։

Իրենք էլ չգիտեին, որ սա մեր նախնիների կերտած աշխարհաքաղաքական վեկտորն է։

Իրենք արդեն խամաճիկներ էին։

Կատարողներ էին։

Ցավոք։

Կորցրած հնարավորությունների մասին շարադրանքն առանձին ահռելի թեմա է։

Սակայն նշեմ, որ վերջին երեսուն տարիներին խզվեց ռուսաստանյան հասարակության կրեմլամերձ` որոշումներ ընդունող շրջանակների և հայաստանյան հասարակության ինտելեկտուալ շրջանակների կապը։

Այսինքն մեզնից այնտեղ ներկայացան ինչ-որ ճպռոտներ, կամակատար կապիկներ, լուրջ ոչինչ չառաջարկեցին և չպայքարեցին իրենց գաղափարների համար, մեր ընդհանուր զարգացման համար։

Ընդհակառակը, Կրեմլի առաջարկած սխեմաներում թալանելու, տաքուկ տեղավորվելու անցքեր փնտրեցին։

Թե՛ մեր նախագահները, թե՛ մեր մյուս «երևելիները», որոնք անմիջական շփումներ ունեն Կրեմլի հետ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ