Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Ձեզնից լավ վաստակավոր արտիստների ու ձրիակերների դժվար էլ գտնեք

Ձեզնից լավ վաստակավոր արտիստների ու ձրիակերների դժվար էլ գտնեք
17.01.2024 | 06:55

15 օրում և խաղաղ պայմաններում 4 մահ ունեն բանակում ու փոխանակ մի հատ նախարար կոչվածին կանչեն ԱԺ, հանեն տռաս, նստած քննարկում են, թե ով ա արժանի վաստակավոր արտիստի կոչմանը, ով՝ չէ։ Ու այդ ամենին ակտիվ մասնակցում ա նաև նիկոլի ձեռքով զոհվածի ծնողը, ով մանդատ ա ստացել միմիայն զոհվածի ծնող լինելու համար։ Ինքը ասելիք չունի բանակում մահերի հետ կապված, իր միակ մտահոգությունը Արտաշ Ասատրյանի փառքն ա...

Հեռու ման մի եկեք. ձեզնից լավ վաստակավոր արտիստների ու ձրիակերների դժվար էլ գտնեք։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6865

Մեկնաբանություններ