ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն

Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն
13.01.2024 | 09:11

Ադրբեջանի նախագահ ԱլիևԻ հարցազրույցի ամբողջական տեքստն եմ կարդում և մտքումս միայն մեկ բան է.

Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

Ես մի կողմ եմ դնում այն փաստը, որ Ալիևը հաստատում է մեր բոլոր խոսքերն այն մասին, որ այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղություն պարզապես հնարավոր չէ։

Ճիշտը թե ասեմ՝ ոչ միայն երբեք չեմ հավատացել այդ խաղաղությանը, այլև չեմ ցանկացել։

Հիմա առավել ևս։

Ի՞նչ խաղաղություն։

Տիրոջ խոսքը հիշե՛ք. Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Կասկած չունեմ, որ այդ օրը գալու է։

Չհարցնեք ինչու (որովհետև կա՛մ չեմ կարող բացատրել, կա՛մ շատ երկար կբացատրեմ), բայց ես Ալիևի խոսքերից դա հասկացա։

Աշխատել ու պատրաստվել է պետք։

Եվ հիշել՝ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ