Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ժողովրդից խառնամբոխ ստեղծելու վրա հսկայական ռեսուրսներ ծախսվեցին

Ժողովրդից խառնամբոխ ստեղծելու վրա հսկայական ռեսուրսներ ծախսվեցին
03.08.2023 | 13:45

Ժողովուրդն ազգ չէ։

Երեկվա, այսօրվա և վաղվա աշխարհում պետականություն ունենալու միակ անհրաժեշտ պայմանը ազգային պետություն ունենալն է։

Ժողովրդից խառնամբոխ ստեղծելու վրա հսկայական ռեսուրսներ ծախսվեցին 30 տարի անընդմեջ։ Առայժմ լուսամարիչի մլմլացող կանթեղն է միայն երևում միջնադարյան խավար հիշեցնող հայ քաղաքական իրականության մեջ՝ անհայրենիք խառնամբոխի բարձրացրած պտտահողմի և թիփի- բորանի աղմուկի ուղեկցությամբ։

Այսքան պերմանենտ ցնցումների միայն աննկարագրելի ուժ ունեցող ազգերն են կարող դիմակայել։

Մենք դրանցից մեկն ենք, բայց... Դեռևս համախմբվածության պակասն իր վատ դերակատարությունն ունի, որի մեջ կուսակցություն կոչվող չարիքն իր սև գործն է արել՝ խանգարելով գաղափարաստեղծ միավորում ստեղծելուն։

Ամեն պտուղ իր հասունացման ժամանակն ունի։

Այս սառը ցնցուղը, հուսով եմ, ոռոգման էֆեկտ է տալու ազգային ուժերի միավորման, նրա հասունանալու հարցում։

Հայաստանը համայն հայության Հայրենիքն է։ Հայրենիքի զգացողություն ունեցող հայերն այլևս իրավունք չունեն համեստորեն լռել և սպասողական կեցվածքով հետևել խայտառակ գործընթացներին։

Միավորվեք, Հայեր, միավորվեք, Արիներ, միավորվեք, Արմեններ...

Վիրավոր, արյունահոսող Հայաստանը ձեզ է սպասում:

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 6176

Մեկնաբանություններ