Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հուսամ, Աստծո բարկությունը կշարժվի ինչ-որ պահի ու…

Հուսամ, Աստծո բարկությունը կշարժվի ինչ-որ պահի ու…
22.04.2023 | 08:23

Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ապա եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա համաձայն Քրիստոնեական տեսության: Ասաց Նիկոլ Փաշինյանը։

-Մի դրամ տվեք ինձ,- ասաց Հիսուսն ու դրամը պարզելով ավելացրեց,- ու՞մ պատկերն է դրամի վրա։
-Կայսեր,- պատասխանեցին հավաքվածները։
-Եվ ուրեմն, կայսերինը տվեք կայսեր, Աստծունը՝ Աստծուն։

Հիմա, մնալով կոնտեքստի մեջ, մի փոքր շեղվեմ. Բազմիցս լսել, տեսել ենք դեպքեր, որտեղ «փառքերի» հասած անվանիները ո՛չ թե փորձել են, այլ՝ հե՛նց համեմատվել են Աստծո հետ ու «պատժվել» են, հատուցել՝ կյանքով։
Հուսամ, Աստծո բարկությունը կշարժվի ինչ-որ պահի ու…
Գոնե այդպես լինի, թե չէ, ոչ մեզանից հույս կա, ոչ իրանից…

Արա Մկրտչի ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ