«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Որդյակ իմ՝ տե՞ր ես

Որդյակ իմ՝ տե՞ր ես
17.03.2023 | 09:11

Ոմանք, տեսանելի, լսելի գրեթե բոլորը, խոսում են Հայաստանի ու նույնիսկ Հայ ժողովրդի ոչնչացման մասին «միջազգային հանրության» կողմից կայացված վերջնական որոշման մասին։ «Լավատեսական» կիսատոները կապում են հրաշքի հետ, ու հանրությանը հորդորում են հավատալ հրաշքներին։
Համոզված եմ, որ նմանատիպ կանխատեսումները ուշացած են ու խիստ թերի.
Եթե հաշվի առնենք 1994-2016 թթ. փաստացի պատմությունը, արձանագրենք, որ այդ տարիների ստատուս քվոն ոչ թե հայերի, ռուսների, կամ հավաքական արևմուտքի նախապատվելի վիճակն էր, այլ միջազգային կոնսենսուս կար այդ հարցում (ինչպես որ գրված է Մինսկի խմբի փաստաթղթերում), հիշենք, թե ինչ տարածքներ էին ներառված այդ «ստատուս քվոյի» քարտեզում՝ ապա հեշտ է եզրակացնել, որ Հայաստանի (ներառյալ ԼՂՀ-ն), ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար դա փորձաշրջան է եղել։ Նույնիսկ կարելի է պնդել, որ ողջ աշխարհի համար (բացառությամբ մեծ թուրանի անմիջական շահառուների) անկախ, չեզոք, գրեթե միացյալ Հայաստանը համարվել է մեր տարածաշրջանի համար լավագույն լուծումը։
Այս պնդումը հանպատրաստից չմերժելու համար պետք է կարողանալ տերությունների ռազմավարությունը (ստրատեգիան) զանազանել նրանց մարտավարությունից (տակտիկայից), որը մեծապես, թուլատրելի սահմաններում, ենթակա է ստրատեգիայից շեղումների՝ օրախնդիր հարցերին ժամանակավոր լուծումներ տալու անհրաժեշտությամբ ու լոբբինգի ազդեցությամբ պայմանավորված։
Այստեղից դժվար չէ եզրակացնել, որ 21-րդ դարի սկզբին «միջազգային հանրության» մոտ կասկածներ առաջացան, որ հայերն իսկապես ոգևորված են ժամանակակից պետություն կերտելու հեռանկարով։
Քիչ ավելի ուշ, ազդեցության ոլորտների վերաձևման հաջորդ ակտիվ փուլի նախօրեին, նմանատիպ կասկածները խորացան օբյեկտիվ փաստարկների ու թուրքական լոբբինգի գերակտիվության հետևանքով։
Կարծում եմ կոմերցիոն բնույթի որոշումը (միմյանց հետ պայմանավորված, թե ինքնուրույն՝ անկարևոր է) պարզունակության (պրիմիտիվության) աստիճանի, պարզ է եղել.
«Հայեր, չե՞ք ուզում - ուզողներ շատ կան»։
ՈՒ Հայաստանը դրվել է աճուրդի, սկսվել է սակարկությունը, որի վերջը տեսնում ենք միայն մենք։
Իհարկե, տերությունների այս «որոշումը» կարելի է վերջնական համարել, եթե մի քանի ինքնաբուխ հարցեր չառաջանան։
Հարցերը կշարադրենք միասին, եթե դրա կարիքը շատերը զգան։
Բայց հիմա կարելի է հաշվարկներ անել այն տարբերակի համար, որ այնուամենայնիվ հարցը փակված չէ, ու հայությանը ևս մեկ անգամ հարցնում են (դաժան փորձությունների ճանապարհով). «Որդյակ իմ՝ տե՞ր ես»։
ՈՒ ակնարկում են, որ պատասխանին երկար չեն սպասելու։
Եզրակացությունը թողում եմ համայն հայությանը, որի ամփոփ տեսակետը ներկայացնողին այսօր դեռ չունենք։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ