38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր հավաքականության քավթառ ատամները թշնամին վաղուց է հաշվել. Գագիկ Ասատրյան

Մեր հավաքականության քավթառ ատամները թշնամին վաղուց է հաշվել. Գագիկ Ասատրյան
16.10.2022 | 10:03

Բրյուսովը դժգոհում է, բայց ԵՊՀ-ն, լավ իմանալով, որ իր գլխին էլ են սև ամպեր կուտակվում, ձայն չի հանում։ Բրյուսովը դժգոհում է, բայց բժշկականն իրենով չի տալիս։ Կարծես բրյուսովում ուսանողներ են սովորում, իսկ բժշկականում՝ այլմոլորակայիններ։
Դժգոհում է փեթակը, բայց բացի փեթակից ոչ մի ուրիշ տոնավաճառ չի դժգոհում։ Պրոսպեկտում մայթին 10 կգ նարինջ վաճառողն է դժգոհում, բայց Կոմիտասի մայթում 15 կգ խնձոր վաճառողի հեչ պետքն էլ չէ։


Դժգոհում է անհետ կորած զինվորի ծնողը, բայց այն ծնողը, ում որդին ողջ է, բայց կրկին սահմանում ու կրկին՝ մահվան երախում, ձայն չի հանում։ Բողոքում է անհետ կորածի ու դիահերձարանում ամիսներով պահված զինվորի եղբայրը, բայց մնացած տղերքը ձայն չեն հանում։ Ինչի հանեն, հո իրենց եղբայրը չէ մնացել ամիսներով կարտոֆիլի պարկի մեջ։
Դժգոհում են խաղող մթերողները, բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում վաճառել իրենց բերքը մինիմալ գնով, բայց կողքի գյուղի դեղձ կամ լոլիկ մթերողի հեչ պետքն էլ չէ։ Միգուցե նա նույնիսկ բողոքողներին 5000 դրամով ծախված համարի։


Բողոքում է այն քաղաքը, որը չունի լուսավորություն, իսկ կողքի քաղաքը, որտեղ հենց երեկ ասֆալտ արեցին, կարող ա տապոռ ու եղան վերցնեն ու գնան կռիվ բողոքողների վրա։
100 տարի առաջ, երբ թուրքը Վանում կոտորում էր հային, Սուրմալույում հայերի տանձին չէր։ Երբ Ստամբուլում գլխատվում էր մտավորականությունն ու մաշկվում, Ալաշկերտում դինջ նստած նարդի էին խաղում։
Չեք կարծում, որ այս ենթագիտակցված ինքնաոչնչացման հիմքում բանականության ու իրար թիկունք լինելու պակասն է։


Սրանք արատներ են, որ մեկ օրում, մեկ ամսում, կամ մեկ տարում լուծվել չեն կարող։
Մեր հավաքականության քավթառ ատամները թշնամին վաղուց է հաշվել։ Քանի շարունակվում է էս ինքնաոչնչացման տենդը, պետք չէ հույսեր տածել, պետք չէ մտածել լավ ապագայի համար։ Ներսից է պետք բուժվել․․․ ՆԵՐՍԻ՛Ց։

Դիտվել է՝ 12193

Մեկնաբանություններ