Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ռոբերտ Մելքոնյան․ Այնպես մի արեք, որ ես ասեմ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր

Ռոբերտ Մելքոնյան․ Այնպես մի արեք, որ ես ասեմ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր
26.06.2020 | 11:58

ԱԺ-ի լուսավորներից իրենց ընդդիմադիր պատգամավոր համարողներ և իրավաբան Էդմոն Մարուքյան, քայլեր ձեռնարկեք և փորձեք՝ եթե կարող եք քննարկեք ՍԴ-ում շուրջ երկու տարի զբոսաշրջիկ աշխատած, դրա համար աշխատավարձ ու պարգևատրումներ ստացած Վահե Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը և նման բարոյական կերպարով ՍԴ դատավորի պարտականությունները կատարելու նպատակահարմարությունը:
Եթե չեմ սխալվում, արդեն չորրորդ անգամ եմ դիմում, այնպես մի արեք, որ ես ասեմ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր...
Չնայած, արդեն այդ կարծիքին եմ, մի բան էլ ավել...

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ