«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իրանում ուզում են գնել հայկական բնական հյութերը, բայց մաքսատուրքը շատ բարձր է

Իրանում ուզում են գնել հայկական բնական հյութերը, բայց մաքսատուրքը շատ բարձր է
14.03.2017 | 20:53

Իրանում ուզում են հայկական բնական հյութեր և պահածոներ գնել, բայց ներկրման բարձր տուրքերի պատճառով գործը դժվարանում է՝ ասել է Հայաստանի պահածոյագործների և հյութարտադրողների միության տնօրեն Երվանդ Թարվերդյանը: Հարևան Իրանում, ցավոք, դիաբետով հիվանդացածության մակարդակը շատ բարձր է: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ մեծ է առանց շաքարի հավելումների բնական հյութերի պահանջը: «Սպառողների շրջանում, այդ թվում՝ հայ համայնքի, հետաքրքրությունը մեծ է: Թեհրանի խանութներում ես հայկական հյութեր և պահածոներ տեսել եմ: Նշանակում է՝ պահանջարկ իսկապես կա»,- նշեց նա:
Քանի որ «Հալալ» ստանդարտով սերտիֆիկացում արդեն կարելի է անցնել նաև Երևանում, դա ժամանակ և ջանք կխնայի ոչ միայն Իրան, այլև Էմիրություններ, Քուվեյթ և Իրաք արտահանման համար (այս երկրներ հայկական հյութեր, ջեմեր և մուրաբաներ արդեն արտահանում են):


«Եթե խոսենք Իրանի մասին, իսկապես լավ շուկա է, բայց մաքսատուրքի հարցն առկա է: Այդ պատճառով մենք տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին խնդրել ենք այդ թեմայով քննարկում կազմակերպել»,- հայտարարեց Թարվերդյանը:

Դիտվել է՝ 4528

Մեկնաբանություններ